Artsakhpress

Քաղաքական

Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը փորձում է Հայաստանին հեռացնել Ռուսաստանից և Իրանից. Սասունյան

Նախագահ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերին այցելեց Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան՝ փոխանցելով Սպիտակ տան դիրքորոշումը տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ:

Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը փորձում է Հայաստանին հեռացնել Ռուսաստանից և Իրանից. Սասունյան

Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը փորձում է Հայաստանին հեռացնել Ռուսաստանից և Իրանից. Սասունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բոլթոնը հայտնի է որպես կոշտ արտաքին քաղաքականության կողմնակից և հաճախ բնութագրվում է որպես ռազմատենչ իր ծայրահեղական դիրքորոշումների պատճառով...

Հայ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ Բոլթոնը խոսել է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների մասին, որոնք կարող են ազդել երրորդ երկրների, այդ թվում Հայաստանի վրա: Նա նաև անակնկալ առաջարկ է արել Հայաստանին ամերիկյան զենքեր վաճառելու մասին, քննարկել է հայ-թուրքական հարաբերությունները և արցախյան հակամարտության կարգավորումը, հայտնում է panorama.am-ը:

Պարզ դարձավ, որ Բոլթոնը փորձել է Հայաստանին հեռացնել իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից և հիմնական առևտրային գործընկեր Իրանից, քանի որ Հայաստանի հետ սահմանը շրջափակված է հարևան Ադրբեջանի և Թուրքիայի կողմից:

Չնայած շատ հայ մեկնաբաններ և հատկապես ռուս պաշտոնյաներ լուրջ մտահոգություններ արտահայտեցին Բոլթոնի առաջադրած քաղաքականության վերաբերյալ, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը զարմանալիորեն լավատես էր և ասաց Հայաստանի խորհրդարանին. «Ես հանդիպել եմ Բոլթոնի հետ: Այդ հանդիպման ընթացքում նույնիսկ նվազագույն նյուանս չի եղել, որ Հայաստանում և հայ ժողովրդի շրջանում անհանգստություն պետք է առաջացնի: Ես այս հանդիպումը համարում եմ մեզ համար խոշոր դիվանագիտական նվաճում, հետագայում կասեմ, թե ինչն է պատճառը, որ ես այսպես եմ ասում»:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ավելացրեց. «Բոլթոնի հետ երկխոսությունը շատ հաջող էր, և ԱՄՆ-ը հասկացել է Ռուսաստանի Դաշնության, Իրանի հետ մեր հարաբերությունների տրամաբանությունը, մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցի, Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ և այլն»:

Դրական գնահատելով իր հանդիպումները Հայաստանում, Բոլթոնը գրառում է արել իր թվիթերյան էջում. «Երեկ ես հիանալի այցելություն ունեցա Հայաստան՝  կարևոր ընկեր տարածաշրջանում: Ես բավականություն ստացա ՀՀ վարչապետի [պաշտոնակատարի] և իր ազգային անվտանգության թիմի հետ ունեցած արդյունավետ խոսակցությունից»:
Չնայած ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև լարված հարաբերություններին, Հայաստանը պետք է պահպանի նուրբ հավասարակշռություն երկու գերտերությունների միջև: Մի կողմից, Հայաստանը ապավինում է Ռուսաստանին իր կարևորագույն կարիքների համար`զենք, էներգիա և առևտուր, և հետևաբար, չի կարող թույլ տալ թշնամացնել իր ռազմավարական դաշնակցին: Մյուս կողմից, Հայաստանը բարեկամական հարաբերություններ է հաստատել բազմաթիվ այլ երկրների, մասնավորապես Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ:

Զենքի վաճառքի առաջարկ Հայաստանին

Բոլթոնը զարմացրեց իր հայ հյուրընկալողներին՝ առաջարկելով նրանց գնել ամերիկյան զենք՝ հայտարարելով, որ դրանք գերազանցում են ռուսականին: Այնուամենայնիվ, նա չնշեց, թե աղքատացած Հայաստանը ինչպես կկարողանա վճարել այդ զենքի համար: Ինչպես գիտենք, Ռուսաստանը Հայաստանի զենքի մեծ մասը մատակարարում է կամ վարկեր տրամադրելով կամ զեղչված գներով: Փաշինյանն արձագանքեց՝ նշելով, որ Հայաստանը կքննարկի ամերիկյան առաջարկը, մինչդեռ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը NEWS.am կայքին ասաց, որ այս պահին ամերիկյան զենք գնելու կարիք չկա:

Ամերիկյան զենք ձեռք բերելով, Հայաստանը ռիսկի կդիմի թշնամացնել Ռուսաստանին՝ իր զենքի հիմնական աղբյուրին: Երկրորդ, ԱՄՆ-ը կարող է Հայաստանին արված իր առաջարկն օգտագործել որպես քողարկում Ադրբեջանին միլիարդավոր դոլարների ժամանակակից զենք վաճառելու համար, որը նա կարողություն ունի գնելու, իսկ Հայաստանը՝ ոչ:

Բոլթոնի մյուս անտրամաբանական հայտարարությունն այն էր, որ ռուսական զենքի վաճառքը Հայաստանին և Ադրբեջանին խոչընդոտ է հանդիսացել Արցախյան հակամարտության կարգավորման համար: Զավեշտալի է, որ սա հենց այն է, ինչ ներկայացրել է Բոլթոնը՝ առաջարկելով ամերիկյան զենք վաճառել երկու երկրներին: Իմ կարծիքով, Միացյալ Նահանգները և մյուս բոլոր երկրները պետք է զերծ մնան զենք վաճառելուց թե Հայաստանին, թե Ադրբեջանին... Հակամարտության գոտում ավելի շատ զենք լցնելը կարող է հանգեցնել միայն բռնությունների և մահացությունների ավելացմանը երկու կողմերից:

Հայ-իրանական հարաբերություններ

Ի պատասխան Բոլթոնի հայտարարության, որ Միացյալ Նահանգները «խիստ ակտիվորեն» պատժամիջոցներ է կիրառելու Իրանի դեմ և այդ պատճառով հայ-իրանական սահմանը «դառնալու է հիմնախնդիր»՝ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը որպես դեպի ծով ելք չունեցող պետություն, դիվանագիտական հարաբերություններ չունի հարևանների՝ ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի հետ, ուստի նա պետք է «հատուկ հարաբերություններ» պահպանի իր մյուս երկու հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ, որոնք Հայաստանի միակ «դարպասներն» են դեպի արտաքին աշխարհ։ Փաշինյանը լավատեսորեն ասաց Հայոց խորհրդարանին. «Ես կարծում եմ, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ էր, հասկանալի և նույնիսկ ընդունելի ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչների համար»։

Հայաստանի վրա ճնշում գործադրելու փոխարեն, որ նա խզի իր կարևոր առևտրային հարաբերությունները Իրանի հետ, Միացյալ Նահանգներին պետք է հորդորել, որպեսզի նա ճնշում գործադրի Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ բացելու իրենց սահմանները Հայաստանի հետ, որպեսզի Հայաստանը կարողանա ավելի հեշտությամբ առևտուր անել իր չորս հարևանների հետ։ Փաշինյանը ճիշտ մատնանշեց, որ Հայաստանի Հանրապետությունն ունի իր ազգային շահերը, որոնք միշտ չէ, որ համընկնում են այլ երկրների շահերի հետ: Իմ կարծիքով, Միացյալ Նահանգները իրավունք չունի երրորդ երկրներից պահանջել գործադրել իր սխալ պատժամիջոցները Իրանի դեմ։ Ավելին, քանի որ ԱՄՆ-ը Թուրքիային ազատում է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները կիրառելուց, ապա ինչու չպետք է Հայաստանը ևս ազատվի այդ պատժամիջոցների կիրառումից: Բացի այդ, Բոլթոնը խոստովանեց, որ Միացյալ Նահանգները չի ուզում «վնաս հասցնել մեր բարեկամներին այս գործընթացում»:

Թուրքիայի հետ հարաբերություններ

Բոլթոնը հայտարարեց, որ արցախյան հիմնախնդրի լուծումը կօգնի Հայաստանին բացել Թուրքիայի հետ սահմանը: Փաշինյանը արձագանքեց` նշելով, որ Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել և բաց սահմաններ ունենալ Թուրքիայի հետ, սակայն առանց նախապայմանների, որոնք Թուրքիան փորձել է պարտադրել` սահմանի բացումը կապելով Արցախյան հակամարտության հետ: Թուրքիայի նախապայմանին հակազդելու համար ես առաջարկում եմ, որ Հայաստանը դնի իր նախապայմանը`սահմանի բացումը կապելով Հայոց ցեղասպանության ճանաչման հետ…

Արցախյան հակամարտության կարգավորում

Բոլթոնը ենթադրում է, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, որոնց ընթացքում սպասվում է, որ Փաշինյանի կուսակցությունը կկազմի մեծամասնություն, նրան բավական ուժեղ մանդատ կտա Արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշիչ քայլեր ձեռնարկելու համար: Կարծես թե Բոլթոնը ծանոթ չէ Փաշինյանի հաճախակի հայտարարություններին, որ «Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը հայ ժողովուրդն է, և կոնկրետ՝ Հայաստանի ժողովուրդը, Արցախի ժողովուրդը և տվյալ դեպքում նաև սփյուռքը, որովհետև սա համահայկական հարց է»:

Քանի որ Հայաստանը կանգնած է ներքին և արտաքին անորոշությունների առջև, հրամայական է, որ աշխարհի բոլոր հայերը պաշտպանեն իրենց Հայրենիքը և ուժերը միավորեն իրենց ընդհանուր հակառակորդների դեմ…

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search