Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Լիմոժի մրցաշարում: Առաջին շրջանի խաղում նա 6:3, 6:3 հաշվով առավելության է հասել ռուս Մարինա Մելնիկովայի նկատմամբ:
Մարգարիտա Գասպարյանը մեկնարկել է հաղթանակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպումը տևել է 1 ժամ, 23 րոպե, հայտնում է panorama.am-ը:
Թենիսիստուհիների անձնական խաղերի հաշվարկում 4:0 է` հօգուտ Մարգարիտայի: Վերջինս շարունակում է պայքարը և Լիմոժի մրցաշարի երկրորդ շրջանում ուժերը կչափի Ռումինիայի ներկայացուցիչ Մոնիկա Նիկուլեսկուի հետ: