Artsakhpress

Մշակույթ

Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դիմորդները տարեցտարի ավելանում են. մշակութային կրթօջախը 80 տարեկան է

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում այսօր նշվել է կրթօջախի ստեղծման 80-ամյակը:

Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դիմորդները տարեցտարի ավելանում են. մշակութային կրթօջախը 80 տարեկան է

Կոմիտասի  անվան   երաժշտական  դպրոցի   դիմորդները  տարեցտարի  ավելանում  են. մշակութային  կրթօջախը  80  տարեկան  է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  միջոցառմանը  բացման   և  շնորհավորական   խոսքով  հանդես  է  եկել   երաժշտական   դպրոցի  տնօրեն   Արթուր  Պետրոսյանը:
Նա  ասել  է, որ  դպրոցը   ստեղծվել  է  1938  թվականին:  Անցած  80  տարիների  ընթացքում կրթօջախը հազարավոր  աշակերտներ  է  կրթել  ու  դաստիարակել՝ նրանց  մեջ   ձևավորելով    ու   զարգացնելով  արվետսի  նկատմամբ     բարձր   ճաշակ:
«Դպրոցի   ստեղծման    առաջին  տարում  այստեղ  ուսում  է   ստացել  38  աշակերտ: Տարեցտարի  դպրոց  հաճախող  երեխաների  թիվն  աճում  է: Այսօր   արդեն  ունենք  587  աշակերտ: Դպրոցի   շենքը   կառուցվել  է  2015  թվականին: Արվեստի  այս  կրթօջախում  գործում  է  դաշնամուրային, լարային, փողային-հարվածային, թեորյայի, վոկալ-երգչախմբային  բաժիններ: Ունենք  երգեցողության  երեք  ուղղություն՝ դասական, ժողովրդական  և  էստրադային: Մեզ մոտ  գործում  է  ջութակահարների  համույթ, ինչպես  նաև երեք  երգչախումբ՝  կրտսեր, միջին  և  ավագ տարիքների: Բաժինների  ուսուցիչներն  անում  են   հնարավոր  ամեն ինչ՝   գրագետ  ու զարգացած  սերունդ կրթելու  և դաստիարակելու  համար: Դպրոցի  սաները  մասնակցում  են    միջազգային  տարբեր մրցույթ-փառատոնների, որտեղ ցուցաբերում  են լավագույն  արդյունքները»,-մանրամասնել  է  Ա. Պետրոսյանը:
Միջոցառմանը   ներկա  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը   ևս   շնորհավորել  է   կրթօջախի  80-ամյակը  և  ասել, որ  Ստեփանակերտի   Կոմիտասի  անվան  երաժշտական  քոլեջը   մշակութային  կրթության    համար     շատ  մեծ   նշանակություն   ունի:
Ըստ   նախարարի՝   կրթօջախը   պետք է  և  պարտավոր  է   իրեն  դրսևորի     մեծն  երգահան  Կոմիտասի  անվանը  հարիր: Հաջորդ  տարի   կլրանա   մեծն  Կոմիտասի   ծննդյան  150-ամյակը, որտեղ  դպրոցի  ուսուցիչներն  ու   աշակերտները   պետք  է  ձգտեն  ըստ  արժանվույն  ներկայացնել  կրթօջախը:
 
Ստեփանակերտի  քաղաքապետ  Սուրեն  Գրիգորյանն  էլ  ասել է, որ   8 տասնամյակ  շարունակ   դպրոցը  թողարկել  է  աշակերտներ, որոնց  մի  մասն  իր  կրթությունը  շարունակել  և  շարունակում    է     երաժշտական  հաստատություններում: Նրանց   մի  մասը    նշանակալի   դեր  են  խաղում  հայ  մշակույթի  գործում:
«Մենք  պարտավոր  ենք  մեր    նախնիների  ստեղծած  մշակութային,  հոգևոր   և  նյութական  արժեքները  պահպանել, հարստացնել  ու  փոխանցել    եկող  սերունդներին: Այսօր  էլ  Արցախի  իշխանությունները  շարունակում են  իրենց  ուշադրության  կենտրոնում  պահել   մշակույթային    ոլորտի   զարգացման հարցերը՝  կառուցելով  երաժշտական նոր  դպրոցներ և  մշակութային  օջախներ, ձեռք  բերում  համապատասխան  երաժշտական  գործիքներ  և  այլն»,-մասնավորապես  ասել է   Ս. Գրիգորյանը:
Մշակույթի  և  արվեստի   բնագավառում  ունեցած    վաստակի  և  Ստեփանակերտի  Կոմիտասի  անվան  երաժշտական  դպրոցի  ստեղծման  80-ամյակի    կապակցությամբ ԱՀ  մշակույթի, երիտասարդության  և  զբոսաշրջության   նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը, Ստեփանակերտի  քաղաքապետ  Սուրեն  Գրիգորյանը  և  երաժշտական  դպրոցի  տնօրեն  Արթուր  Պետրոսյանը   կրթօջախի   մի   խումբ   ուսուցիչների  խրախուսել  են    պատվոգրերով, շնորհակալագրերով   և   դրամակ    պարգևներով:
Միջոցառման վերջում    ներկաները    շրջել  են   դպրոցի  ցուցասրահով  և   լուսանկարների  միջոցով   ծանոթացել    կրթօջախի    80-ամյա  տարեգրությանը:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search