Artsakhpress

Ռազմական

ՀՕՊ-ի եւ ՀՀՊ-ի միասնական համակարգի նախագիծը հանվեց ՀԱՊԿ-ի նիստի օրակարգից

ՀԱՊԿ-ի պետությունների ներկայացուցիչներին չի հաջողվել համաձայնեցնել հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության միասնական միացյալ համակարգի ստեղծման աշխատանքի պլանը:

ՀՕՊ-ի եւ ՀՀՊ-ի միասնական համակարգի նախագիծը հանվեց ՀԱՊԿ-ի նիստի օրակարգից

ՀՕՊ-ի եւ ՀՀՊ-ի միասնական համակարգի նախագիծը հանվեց ՀԱՊԿ-ի նիստի օրակարգից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ինչպես հայտնել Է «Ինտերֆաքս»-ը, ասել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
«Օրակարգում ընդգրկված Է 24 հարց, որոնք բովանդակում են համապատասխան այն փաստաթղթերի նախագծերը, որոնք անցել են համաձայնեցման սահմանված բոլոր ընթացակարգերը, բացառությամբ ՀԱՊԿ-ի ՀՕՊ-ի եւ ՀՀՊ-ի միասնական միացյալ համակարգի ստեղծման աշխատանքի պլանի վերաբերյալ ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) որոշման նախագծի:
Այդ պլանը վերջնականապես համաձայնեցնել մեզ չհաջողվեց: Ուստի, Մշտական խորհրդի որոշմամբ, հանձնարարված Է այդ հարցը հանել ՀԱՊԿ-ի ՊՆԽ-ի քննարկումից եւ առաջարկել աշխատել դրա վրա՝ այն ՊՆԽ-ի հերթական նիստին ներկայացնելու նպատակով»,-ասել Է Սեմերիկովը՝ նոյեմբերի 8-ին բացելով ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի, ՊՆԽ-ի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը: Մնացած հարցերի շուրջ փաստաթղթերի բոլոր նախագծերը համաձայնեցված են, ինչի կապակցությամբ առաջարկվում Է դրանք ստորագրել առանց քննարկման, հավելել Է նա: Նոյեմբերի 8-ին, օրվա երկրորդ կեսին Աստանայում կկայանա ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search