Artsakhpress

Հասարակական

ԱՀ պետական բյուջեի միջոցներով հանրապետությունում շարունակվում են իրականացվել բարեկարգման աշխատանքներ

2018 թվականին ԱՀ պետական բյուջեի միջոցներով Ստեփանակերտ քաղաքում շարունակվում է իրականացվել փողոցների և բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգման ծրագիրը, որին հատկացվել է 894 միլիոն 205 հազար դրամ:

ԱՀ պետական բյուջեի միջոցներով հանրապետությունում շարունակվում են իրականացվել բարեկարգման աշխատանքներ

ԱՀ  պետական   բյուջեի  միջոցներով  հանրապետությունում շարունակվում  են  իրականացվել   բարեկարգման  աշխատանքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթղակցի  հետ  զրույցում  ասել է  ԱՀ  քաղաքաշինության  նախարարի  տեղակալ  Պավել  Նաջարյանը:
 
Նրա  խոսքով՝ ծրագրի  շրջանակներում  բարեկարգվել և ասֆալտապատվել է Ադմիրալ Իսակով 4, 4ա, 4բ, Սասունցի Դավիթ 52, 54 և 56, Կնունյանցների 1, Մաշտոց 2, Վազգեն Սարգսյան 11, Մանուկյան 4,4բ բազմաբնակարան շենքերի բակերը: Մասնակի ասֆալտապատում է իրականացվել նաև Ստեփանակերտի Գեներալ Սարդարյան և Աբրահամյան փողոցներում:
«ՍտեփԳԵՍ փողոցի առաջին նրբանցքում իրականացվել է կրաքարով ծածկի բարեկարգում, իսկ Մարիետա Շահինյան ծայրամասային փողոցի երկայնքով հենապատ է կառուցվել, որի   բարեկարգման աշխատանքները շարունակվելու  են հաջորդ տարի:  Ասֆալտապատման և կապիտալ բարեկարգման մեծ ծավալով աշխատանք է կատարվել Վաղարշ Վաղարշյան թաղամասի աջակողմյան հատվածի մի շարք փողոցներում և նրբանցքներում: Վաղարշյան և Նիկոլ Դուման փողոցների ստորգետնյա գործող կապի խողովակաշարերը, դիտահորերը և մալուխները փոխարինվել են նորերով: Ազատամարտիկների փողոցում և քաղաքի կենտրոնական հատվածում իրականացվել  է  մայթերի սալապատում  և բարեկարգում»,-ավելացրել  է Պ.  Նաջարյանը՝  հավելելով, որ  ծրագիրը կշարունակվի նաև 2019 թվականին:
Մեր  զրուցակիցը   նշել   է նաև, որ  մայրաքաղաքի  Օրբելի, Սարդարյան, Շինարարների  և  Վաղարշյան  փողոցի  ձախակողմյան   հատվածում   ներկայումս  իրականացվում  են  բարեկարգման  աշխատանքներ:
«ԱՀ  շրջաններում   ևս  իրականացվել  և  իրականացվում  են  ասֆալտապատման  աշխատանքներ, մասնավորապես,՝ ասֆալտապատվել  են   Մարտունի   և  Շուշի  քաղաքների  որոշ   փողոցներ: Այժմ  էլ Մարտակերտ  քաղաքի  կենտրոնական  փողոցներում  են   ընթանում բարեկարգման  և  ասֆալտապատման  աշխատանքներ»,-տեղեկացրել   է ոլորտի  պատասխանատուն  և  նշել, որ ընթացիկ  տարում   Ստեփանակեր-Դրմբոն ավտոճանապարհի 15  և    Ստեփանակերտ-Հադրութ  ավտոճանապարհի  3 կմ-երի  վրա  իրականացվել  են  նոր  ասֆալտապատման  աշխատանքներ  և կապիտալ վերանորոգում:
Խոսելով  կատարված  աշխատանքի   որակից՝  Պ.  Նաջարյանն  ասել  է,  որ  փողոցների  և  ճանապարհների  ասֆալտապատման  որակը    բարձր  է, քանի որ իրենք  օգտագործում  են   որակյալ  շինանյութեր,  ինչպես  նաև  իրենց  կողմից  վերահսկվում  են   իրականացվող  աշխատանքները: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search