Artsakhpress

Ռազմական

ՀԱՊԿ անդամ երկրները անհրաժեշտ են համարում ՄՓՀՀՊ–ն պահպանել. Լավրով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները հանձնառու են Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի պահպանման շուրջ ընդհանուր դիրքորոշմանը։

ՀԱՊԿ անդամ երկրները անհրաժեշտ են համարում ՄՓՀՀՊ–ն պահպանել. Լավրով

ՀԱՊԿ անդամ երկրները անհրաժեշտ են համարում ՄՓՀՀՊ–ն պահպանել. Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: news.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Այո, իհարկե, մենք երեկ քննարկել ենք այս հարցը արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։ Մանրամասն քննարկել ենք։ Մենք ընդհանուր դիրքորոշում ունենք, համաձայն որի՝ պայմանագիրը (ՄՓՀՀ) միջազգային անվտանգության եւ կայունության կարեւորագույն գործիքներից է եւ դրա պահպանումը կարեւոր է»,–ասել է Լավրովը լրագրողներին։
Նա հիշեցրել է, որ համապատասխան հայտարարությունն ընդունվել է ամռանը Ալմա Աթայում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի ժամանակ։ Դրանում նշվում էր, որ ՄՓՀՀՊ–ն  խախտում է ԱՄՆ–ն, այն ժամանակ, երբ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը ամբողջությամբ կատարում են համաձայնագիրը։
«Այսօր քննարկման ենք դնում պետության ղեկավարների հռչակագրի նախագիծը, որն ամբողջությամբ ընդգրկում է մեր կազմակերպության իրավասության բոլոր ոլորտները եւ դրանում հատուկ կետ կա այդ պայմանագրի կենսունակությունը պահպանելու անհրաժեշտության մասին»,–հավելել է ԱԳ նախարարը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավելի քան 100 աշխատակիցների

Վիճաբանության հետևանքով երկու հոգի տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում. գործածվել են ատրճանակներ

Ո՞րն է եղել Շուշիում շմոլ գազից թունավորման պատճառը. պարզաբանում

Առողջապահության նախարարն այցելել է Շուշիում շմոլ գազից թունավորված երեխային

Քաշաթաղի հարավային թևում նոր խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի. Արայիկ Հարությունյան

Արարատ լեռան վրա Նոյյան տապանի հետքեր, որոնք ԱՄՆ ԿՀՎ–ն 50 տարի թաքցրել է. թուրքական թերթ

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Հայրենյաց պաշտպանի օրը կնշվի հունվարի 28-ին և կլինի ոչ աշխատանքային

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Search