Artsakhpress

Մշակույթ

Գրիգոր Նարեկացի համալսարանում կայացել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված գրքի շնորհանդես

ԱՀ գրողների միության և Գրիգոր Նարեկացի համալսարանի պատմության ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ, այսօր բուհի պոեզիայի և գիտական նիստերի դահլիճում կայացել է Նաիրա Առստամյանի «Տագնապալից և փոթորկածին օրեր» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին:

Գրիգոր Նարեկացի համալսարանում կայացել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված գրքի շնորհանդես

Գրիգոր  Նարեկացի  համալսարանում   կայացել  է  Արցախյան  շարժման  30-ամյակին  նվիրված  գրքի շնորհանդես
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գրքում  տեղ  են  գտել հեղինակի  տարբեր  տարիների մամուլում   լույս  տեսած թղթակցությունները, որոնք մեծամասամբ Արցախյան շարժման  և  պատերազմի տարիների  տարեգրություններ են:    Կան  նաև  դպրոցական  կյանքն  արտացոլող և կյանքի տարբեր  բնագավառներին առնչվող բազմապիսի  հետաքրքիր  նյութեր:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել  ԱՀ  գրողների  միության  նախագահ  Վարդան  Հակոբյանը:
Նա  ասել է, որ  գրքում  տեղ  են  գտել  Արցախյան  պատերազմի տարեգրության    հետաքրքիր  դրվագներ:
«Այս  գիրքն  իր  աղբյուրագիտական   նշանակությամբ  տարիներ  հետո  համարվելու  է   գրական  գոհարներից  մեկը: Ն.  Առստամյանը  կարողացել  է  և՛  ականատեսի  վկայությմաբ    և՛  իր   ձիրքով  ներկայացնել   պատերազմական  իրավիճակն  այնպես,  ինչպես   այն  եղել է: Այս   գրքում բավականին հետաքրքիր   ձևով  է  արծարծված   հայ  մարդու ամբողջական  կերպարը:
Լինելով  Մարտակերտի  շրջանի  Վերին  Հոռաթաղի դպրոցի  նախկին  տնօրեն՝  գրքի  հեղինակը  գրել  է նաև պատերազմի  դաշտում  զոհված    իր    աշակերտների  մասին»,-մասնավորապես   ասել   է  Վ.  Հակոբյանը:
Գրիգոր  Նարեկացի  համալսարանի   պատմության  ամբիոնի  վարիչի   տեղակալ  Ալիկ  Սարգսյանն  իր ելույթում  շորհակալությունն  է հայտնել   Ն.  Առստամյանին, Արցախյան  շարժմանը  նվիրված  գրքի  լույսընծայման  համար, և  նշել, որ  գրքում  զետեղված  են  շատ  կարևոր  խնդիրներ, որոնք  այսօր  էլ  արդիական  են:
«Հեղինակը   հետաքրքիր  ձևով  է  ներկայացրել  Վերին հոռաթաղցիների մասնակցությունն  Արցախյան  պայքարին, մասնավորապես, ընդգծելով  կանանց  դերը:   Մասնագիտությամբ  չլինելով  պատմաբան՝ հեղինակը   շատ  հստակ  ներկայացրել  է  արցախյան  շարժման  տարիներին գյուղական  և  դպրոցական   կյանքի  առօրյան: Հավատացած  եմ, որ  այն  մեծ  հետաքրքրությամբ   կընթերցեն    երիտասարդները: Գիրքը մեծ  ազդեցություն  կունենա    նրանց  աշխարհայացքի  ձևավորման  գործում»,-նշել  է  Ա. Սարգսյանը:
Բանաստեղծուհի  Սոնա  Համբարձումյանի  խոսքով՝  «Տագնապալից  և փոթորկածին  օրեր»    գիրքը  հեղինակի ապրած  օրերի, հույզերի, ընդվզումների  համալիր շարադրանք  է:
Ըստ  Ս.  Համբարձումյանի՝  գիրքն  իր  անկեղծ  բովանդակությամբ   կարողանում  է  հավերժության  զգացում  փոխանցել  ընթերցողին: Հեղինակն  այս   գրքում  իր  հուշապատումների,  հոդվածների  միջոցով տեսանելի  ու  պարզ  է  դարձրել ժամանակաշրջանը, տիրող իրավիճակը,  ինչն  էլ  ազնիվ  և  հետաքրքրական  պատկեր  է  ստեղծոել ընթերցողի  մոտ:
Գրքի  հեղինակ  Նաիրա  Առստամյանն  ասել է,  ինքը  դեռևս  դպրոցական  տարիներին  թղթակցել է  շրջանային, հանրապետական, մասնագիտական, երգիծական թերթերի  և  ամսագրերի, հրապարակել  է  հասրակական-քաղաքական, հայրենասիրական, բարոյա-էթիկական, դպրոցական, Արցախյան  շարժման և պատերազմի   թեմաներ, որոնց  մի  մասը  չի  պահպանվել:
«Ունեի  նաև էսքիզներ, պատմվածքներ, բանաստեղծություններ, բազմաթիվ  նամակներ: Շարժման  տարիներին  համարձակորեն արձագանքում  էի բոլոր  դեպքերին: Խնդրում եմ ընթերցողներին՝ կարդալուց  ուշադրություն դարձնել թղթակցության տարեթվերին, որովհետև, այն, ինչ  ես  խիզախում էի  տարիներ  առաջ, այժմ  սովորական  է  մարդկանց   համար:  Այս  գիրքում   տեղ  են  գտել  տարբեր  տարիների  իմ   հրապարակած  հոդվածները, ձեռագիր   փաստերը  և լուսանկարները»,-մասնավորապես  ավելացրել  է  Ն.  Աստամյանը:
Շնորհանդեսին  ելույթներով  հանդես  են եկել նաև «Լուսարար»  թերթի  խմբագիր  Սվետլանա  Խաչատրյանը, ԱՀ  գրողների  միության  անդամներ,  ուսանողներ, գրքի  հեղինակի  հարազատները:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search