Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի պատկերասրահում կբացվի «Ժամանակակից քանդակի ցուցահանդես»

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Ստեփանակերտի պատկերասրահում տեղի կունենա «Ժամանակակից քանդակի ցուցահանդես»-ի բացումը:

Ստեփանակերտի պատկերասրահում կբացվի «Ժամանակակից քանդակի ցուցահանդես»

Ստեփանակերտի պատկերասրահում կբացվի «Ժամանակակից քանդակի ցուցահանդես»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «ԱՐՏ PR» ընկերության հիմնադիր-տնօրեն Գայանե Դավթյանը՝ մանրամասնելով, որ ներկայացված կլինեն ՀՀ-ում բնակվող երիտասարդ արվեստագետների աշխատանքները:
«Ցուցահանդեսի հիմնական նպատակը ոչ միայն երիտասարդ արվեստագետների  աշխատանքներն Արցախում ներկայացնելն է, այլև նրանց շփումը տեղի քանդակագործների հետ, ինչպես նաև գաղափարների և փորձի փոխանակումը: Աբստրակտ աշխատանքների միջոցով երիտասարդները փորձել են բարձրաձայնել ժամանակակից մարդուն հուզող բազմաթիվ հարցերի ու թեմաների մասին, որոնց հիմքում ազատության գաղափարն է: Հույս ունենք, որ նախաձեռնությունն Արցախում ջերմությամբ կընդունվի»,- նշել է Գ. Դավթյանը՝ տեղեկացնելով, որ ցուցահանդեսին հրավիրված է նաև քանդակագործ-արվեստագետ Հայկ Թոքմաջյանը:
Նշենք, որ ցուցադրությունը բաց է լինելու մինչև նոյեմբերի 26-ը:
Հավելենք, որ «ԱՐՏ PR»-ը արվեստի և մշակույթի ոլորտում PR ծառայություններ մատուցող ընկերություն է, որը ստեղծվել է 2014 թվականինին Երևանում, իսկ 2015 թվականից մշակութային բազմաթիվ նախագծերով հանդես է գալիս Արցախում:
Լուսանկարը՝ «ԱՐՏ PR» ընկերության

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ես եմ «Բարձրացած բռունցք, Արցախ-Ղարաբաղ» գողացված տարբերանշանի իրական հեղինակը. Վահե Ֆատտալի բաց նամակը

«Ֆորբսը» հայուհուն ներառել է աշխարհի մինչև 30 տարեկան ամենաազդեցիկ մարդկանց ցանկում

Ստեփանակերտում խոշոր մարզահամալիր կկառուցվի. Արայիկ Հարությունյանը բարեգործական նոր ծրագրերի մասին է հայտարարել

«Արցախ ՀԷԿ» ընկերությունն ամփոփել է 11-ամյա գործունեության արդյունքները. նշվել է նոր նախագծերի մասին

Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 120 %-ով. «Արցախ ՀԷԿ»-ի տնօրեն

Վիրավորված եմ ինձ զգում Բելառուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար. Արթուր Աղաբեկյան

Գյուղական համայնքներում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. պետնախարարը Կարմիր շուկայում խորհրդակցություն է անցկացրել

Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և հետևել մարտավարական զորավարժությանը

Ինչո՞ւ է հետաձգվել «Հին Երևան» նախագիծը. Արայիկ Հարությունյանը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել

Search