Artsakhpress

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին

: Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները:

Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակներում և միջազգային ասպարեզում փոխգործակցության հետ կապված հարցեր:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018-2019թթ. համար ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնելու է  Ղրղզստանի Հանրապետությունը՝ Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը ներկայացրել է նախագահության ընթացքում իր երկրի առաջնահերթությունները:
Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր: Դրանց թվում են եղել` ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի ամփոփիչ հռչակագիրը, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմում զինված հակամարտություններին մասնակցած անձանց նկատմամբ փոխհամաձայնեցված միջոցառումների վերաբերյալ համատեղ հայտարարությունը:
Պետությունների ղեկավարներն ընդունել են Հավաքական անվտանգության խորհրդի որոշումներ, որոնք նպատակամղված են ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կատարելագործմանը, անօրինական միգրացիային հակազդելուն, համակարգված տեղեկատվական քաղաքականության զարգացմանը, հավաքական ուժերի կազմակերպմանն ու կազմի ճշտմանը, ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածության հաստատմանը:
Ընդունվել են նաև ՀԱՊԿ-ի գործընկերոջ և կազմակերպությանն առընթեր դիտորդի կարգավիճակի իրավական ձևակերպմանը վերաբերող փաստաթղթերը, որոնց ընդունումը հնարավորություն Է ստեղծում որակապես նոր մակարդակով մի շարք երրորդ երկրների հետ կազմակերպության համագործակցության հաստատման համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցին: Կողմերը պայմանավորվել են հարցի շուրջ քննարկումները շարունակել սույն թվականի դեկտեմբերի 6-ին` Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում: Միաժամանակ, աշխատանքներ են տարվելու Գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման հետ կապված հարցերը կարգավորող համապատասխան նորմերի մշակման ուղղությամբ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավելի քան 100 աշխատակիցների

Վիճաբանության հետևանքով երկու հոգի տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում. գործածվել են ատրճանակներ

Ո՞րն է եղել Շուշիում շմոլ գազից թունավորման պատճառը. պարզաբանում

Առողջապահության նախարարն այցելել է Շուշիում շմոլ գազից թունավորված երեխային

Քաշաթաղի հարավային թևում նոր խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի. Արայիկ Հարությունյան

Արարատ լեռան վրա Նոյյան տապանի հետքեր, որոնք ԱՄՆ ԿՀՎ–ն 50 տարի թաքցրել է. թուրքական թերթ

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Հայրենյաց պաշտպանի օրը կնշվի հունվարի 28-ին և կլինի ոչ աշխատանքային

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Search