Օգոստոսի 25-ին հաղորդվել էր Քալիֆորնիայի Ռեդինգ քաղաքի բնակչի մասին, որը ողջ էր մնացել հրե տորնադոյի ժամանակ՝ թաքնվելով լքված բուլդոզերի տակ: Օդ բարձրացած կրակի, մոխրի եւ ածուխի մրրիկը գետնից 5,5 հազար մետր բարձրությամբ էր մոլեգնում, իսկ քամու արագությունը հասնում էր վայրկյանում 64 մետրի: