Artsakhpress

Տնտեսական

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Արցախն էլեկտրաէներգիայի արտադրման ոլորտում 108,7% ինքնաբավության է հասել

2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Արցախում գործում է 115.186 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ 20 ՀԷԿ, որից Սարսանգ ՀԷԿ-ն ունի 50 ՄՎտ դրվածքային հզորություն, իսկ 19 փոքր ՀԷԿ-երը՝ 65.186 ՄՎտ:

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Արցախն էլեկտրաէներգիայի արտադրման ոլորտում 108,7% ինքնաբավության է հասել

Հունվար-սեպտեմբեր  ամիսներին Արցախն էլեկտրաէներգիայի արտադրման ոլորտում 108,7%  ինքնաբավության  է  հասել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ  զրույցում  ասել է  ԱՀ  էկոնոմիկայի  և  արտադրական ենթակառուցվածքների   նախարարության աշխատակազմի   էներգետիկայի  բաժնի  գլխավոր  մասնագետ   Արմեն  Մեժլումյանը:
Նրա  խոսքով՝  գործող ՀԷԿ-երից  11-ը  տեղակայված են Քաշաթաղի, 7-ը՝ Մարտակերտի  և 2-ը՝ Շահումյանի շրջաններում:
«Ներկայումս ԱՀ-ում կառուցվում է 17 ՀԷԿ, որից 9-ը՝ Քաշաթաղի, 5-ը՝ Շահումյանի, 2-ը՝ Մարտակերտի և 1-ն էլ  Հադրութի շրջաններում: Նշված 17 ՀԷԿ-երից 2-ը  նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2019 թվականի հունվարի 1-ը, իսկ  մյուսները՝  մինչև  2020թ. հոկտեմբեր»,-ասել է  Ա.  Մեժլումյանը:
Նա  նշել  է  նաև, որ 2016 թվականին արտադրված 296.4 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիայի փոխարեն, 2017 թվականին  էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կազմել է 327.8 մլն կվտ/ժ. արդյունքում  ունեցել են 10.6% աճ: Իսկ  2018 թվականի  9 ամսում արտադրվել է 290,4 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որը   նախորդ   տարվա  նույն  ժամանակահատվածի  համեմատ    աճել  է   20,5 %-ով:
«2017  թվականի  էեկտրաէներգիայի ընդհանուր սպառումը կազմել է 304.2 մլն կվտ/ժ: Հաշվարկային հաշվով Հայաստանի էլեկտրական  ցանցերից ստացել ենք 23.3 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա: Ընթացիկ  տարվա  9 ամիսների էլեկտրաէներգիայի ընդհանուր սպառումը կազմել է 267,2 մլն կվտ/ժ: 2017 թվականին էլեկտրաէներգիայի արտադրման ոլորտում Արցախը հասել է 93.4 % ինքնաբավության, իսկ ընթացիկ  տարվա  9 ամսում՝  108,7%-ի»,-ավելացրել    է  Ա. Մեժլումյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search