Artsakhpress

Միջազգային

Չինաստանում ստեղծել են «արհեստական» հեռուստահաղորդավար

«Սինհուա» լրատվական գործակալությունը եւ չինական Sogou համացանցային ընկերությունը ներկայացրել են արհեստական ինտելեկտի հիման վրա ստեղծված առաջին թվային հեռուստահաղորդավարին:

Չինաստանում ստեղծել են «արհեստական» հեռուստահաղորդավար

Չինաստանում ստեղծել են «արհեստական» հեռուստահաղորդավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հինգշաբթի Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր, որ շնորհանդեսը տեղի է ունեցել Ուչժեն քաղաքում անցկացված համացանցի կառավարման 5-րդ համաշխարհային համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մշակողների պարզաբանմամբ՝ բավական է ծրագիր ներբեռնել ողջ մարդու մասնակցությամբ տեսանյութ, որից հետո արհեստական ինտելեկտը ինքնուրույն վերլուծում է նրա միմիկան, խոսելու եղանակը, ժեստերը, ինչպես նաեւ ձայնը եւ զգացումները: Այնուհետեւ այս տեսանյութի հիման վրա կստեղծվի թվային մոդելը, որը հոլոգրամի տեսքով կարելի է օգտագործել հեռուստահաղորդում պատրաստելիս: Այսպիսի թվային լրագրողի համար անհրաժեշտ է եթերի նկարահանումից առաջ միայն պատրաստի տեքստը ներբեռնել, որից հետո հոլոգրամը ինքն այն կկարդա մարդու կամ ընտրված ցանկացած ձայնով՝ այդ ընթացքում պատճենելով «նախնական» իրական կերպարի ժեստերն ու միմիկան:
Ծրագրի պրեմիերայի համար ընտրվել էր չինացի հայտնի հեռուստահաղորդավար Ցյու Հաոյի կերպարը: Շնորհանդեսի ժամանակ նրա հոլոգրաֆիական «կրկնակը» ինքնուրույն պատմել է տեխնոլոգիայի հեղինակների եւ դրա առանձնահատկությունների մասին:
Մշակողները նշում են, որ այսպիսի «արհեստական» հեռուստահաղորդավարները կարող են 24 ժամ աշխատել եւ առանց հանգստյան օրերի:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սարսանգից մինչև Մարտակերտ նոր ջրանցք կկառուցվի, կներդրվի 100 մլն ԱՄՆ դոլար. Արայիկ Հարությունյանը՝ խոշորամասշտաբ ծրագրի մասին

«Ֆորբսը» հայուհուն ներառել է աշխարհի մինչև 30 տարեկան ամենաազդեցիկ մարդկանց ցանկում

Ես եմ «Բարձրացած բռունցք, Արցախ-Ղարաբաղ» գողացված տարբերանշանի իրական հեղինակը. Վահե Ֆատտալի բաց նամակը

Արցախում շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար կազմակերպվել է միջոցառում

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին

Ստեփանակերտում խոշոր մարզահամալիր կկառուցվի. Արայիկ Հարությունյանը բարեգործական նոր ծրագրերի մասին է հայտարարել

Վիրավորված եմ ինձ զգում Բելառուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար. Արթուր Աղաբեկյան

«Արցախ ՀԷԿ» ընկերությունն ամփոփել է 11-ամյա գործունեության արդյունքները. նշվել է նոր նախագծերի մասին

Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 120 %-ով. «Արցախ ՀԷԿ»-ի տնօրեն

Search