Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում նախօրեի ուշ երեկոյան Հայաստանի ներկայացուցիչ, 52 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը դարձել է ստուգատեսի փոխչեմպիոն:
Տիգրան Կիրակոսյանը դարձել է փոխչեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մրցաշարում փայլուն հանդես եկած հայ ըմբիշը եզրափակչում 1:1 հաշվով է ավարտել գոտեմարտը Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Կուբարկովի հետ, սակայն հաղթանակը շնորհվել է ռուս սամբիստին, հայտնում է panorama.am-ը։