Artsakhpress

Ռազմական

Պատրաստ ենք հակառակորդի սադրանքներին արժանի հակահարված հասցնել. զինծառայող

Դարեր ու հազարամյակներ շարունակ հայոց զինական ուժն ու ամեն գնով հայրենի երկիրը պահելու ոգեղեն կամքը կերտել են մարդկային հերոսության բազում դրվագներ, որոնք ոգեշնչել են հետագա բոլոր սերունդներին և մղել նոր արարումների:

Պատրաստ ենք հակառակորդի սադրանքներին արժանի հակահարված հասցնել. զինծառայող

Պատրաստ ենք  հակառակորդի սադրանքներին արժանի հակահարված հասցնել. զինծառայող
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Ընդ որում, ամեն եկող սերունդ փորձել է ոչ միայն հետ չմնալ ու արժանի լինել նախորդներին, այլև ձգտել է սահմանել նոր նշաձող ու նվաճել մարդկային հնարավորությունների նոր բարձունքներ:
Յուրաքանչյուր անհատ կարողացել է գերազանցել ինքն իրեն և իրեն զգացել անպարտելի այն ժամանակ, երբ հասկացել է, որ հայրենիքը վերացական հասկացություն չէ, որ երկրի հեռավոր սահմանագոտում մարտական որևէ խնդիր ու առաջադրանք կատարելով, ինքը ապահովում է իր հարազատ օջախի, իր սիրելիների և իրեն ծնունդ տված ժողովրդի անդորրն ու խաղաղ արարելու հնարավորությունը:
Այսպիսի մտայնությամբ ու գաղափարներով մենք կարողացել ենք գոյատևել ու հասնել 21-րդ դար, հաղթել 20-րդ դարավերջին մեզ պարտադրված պատերազմում, մեր ապրելու իրավունքը գործնականում պաշտպանել 2016-ի ապրիլյան դիմակայության օրերին ու նաև դրանից հետո:
2017 թվականի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշեր: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հարավարևելյան ուղղություն: Հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկը, անցնելով հարձակման, փորձում է առավելության հասնել ՊԲ-ի առաջապահ ուժերի նկատմամբ: Առանց խուճապի մատնվելու կազմակերպելով հստակ պաշտպանություն` դիրքապահ տղաները ստիպում են հակառակորդին ճողոպրել` մարտի դաշտում թողնելով 5 դիակ: Հակառակորդի հարձակումը հետ մղած տղաներից մեկը Սամվել Խաչատրյանն էր: Նրան լրագրողական խումբը հանդիպել էր միջադեպից հաշված ժամեր անց սահմանային գոտու հենց այն հատվածում, որտեղ կերտվել են 2017թ. փետրվարյան հերոսության առանցքային դրվագները:
«Գիշերը ժամը երեքի կողմերը կողքի դիրքից զանգել ու ասել են, որ հակառակորդը շարժվում է դեպի մեր դիրքերի կողմը: Դիրքերի միջև կապը պահել ենք, զեկուցել ենք ըստ հրամանատարության, սպասել ենք մինչև հակառակորդը մոտիկանա մեր դիրքերին: Ամեն մեկս դիրքավորվել ենք մեր խրամաբջիջում, սպասել ենք կոնկրետ պահի, մոտեցել են` սկսել ենք կրակել: Այդ դեպքից հետո տղաների մարտական ոգին ավելի է բարձրացել: Իմ և իմ դիրքի անձնակազմի կողմից հայտնում եմ, որ եթե այդպիսի հանդգնության դիմի հակառակորդը, պատրաստ ենք նույն ձևով և ավելի հմտորեն ջախջախել նրան»,-պատմում էր Ս. Խաչատրյանը:          
                                    
Այսօր Սամվել  Խաչատրյանը զորացրվել ու անցել է քաղաքացիական կյանքին, սակայն պատրաստ է հարկ եղած պահին կրկին կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում և հերթական ցավալի դասը տալ հակառակորդին: Նա հանգիստ է մեր երկրի հետագա ճակատագրի համար: Հանգիստ է, քանի որ վստահ է իրեն փոխարինած և այսօր մարտական ծառայություն իրականացնող տղաների, նրանց նվիրվածության, պատրաստության մակարդակի և մեր պաշտպանական հնարավորությունները ամբողջացնող մյուս գործոնների վրա: Վստահության չափաբաժինը ամբողջանում է այն հանգամանքով, որ հենց նույն պաշտպանական բնագծում, որտեղ 2017-ի փետրվարին ձախողվել են հակառակորդի հեռուն գնացող ծրագրերը, այսօր ծառայում և դիրքի ավագի պարտականություններն է կատարում իր  հարազատ եղբայրը` սերժանտ Վարազդատ Խաչատրյանը: 
«Իմ կարծիքով, տղայի համար կարևոր է ծառայությունը: Բոլորս էլ գիտենք` ինչի համար ենք ծառայում, ինչ նպատակի համար`  մեր հայրենիքի, մեր ծնողների, ու եթե այդ ամենը հասկանում ես, ապա դա պարտավորեցնում է, որ լավ ծառայես: Եղբայրս ծառայում է այնտեղ, որտեղ որ ես` նույն գումարտակում, նույն վաշտում, նույն դասակում, հիմա էլ իմ դիրքն է պահում, խորհուրդ եմ տվել այն, ինչի միջով ես անցել եմ, այն, ինչ տեսել եմ, որ կարևոր է բանակում ու պետք է պահվի: Ինքը 5 ամիս ինձ հետ զորամասում ծառայել է, տեսել է` ինչ պետք է անի, ինչպես իրեն պետք է պահի, խորհուրդ եմ տվել, որ դիրքերը, ոնց որ ես եմ պահել, այնպես էլ ինքը պահի, որ այդպիսի դեպքերում ինքն էլ ինձ նման կարողանա իրեն դրսևորել: Եթե, Աստված չանի, այդպիսի դեպք լինի, մեր տղաների կողքին ենք լինելու, կապ չունի ինչ իրավիճակում որ լինենք»,-նշում է Սամվելը:                     
                                
Յուրաքանչյուրը կբազմապատկի իր լավատեսությունը, եթե գոնե մեկ անգամ լինի այս դիրքում: Դիրքի ավագ Վարազդատ Խաչատրյանին հաջողվել է այստեղ ձևավորել ամուր ու համերաշխ կոլեկտիվ, որտեղ յուրաքանչյուրը ցավում է մեկը մյուսի համար, գերազանց տիրապետում ծառայողական պարտականություններին, և պատրաստ է հարկ եղած դեպքում զոհաբերել նաև ամենաթանկը` հանուն հայրենիքի, իր ծնողների և զինակից ընկերոջ:
Վարազդատը նաև այնպիսի մտայնություն ունի, որ ամեն ինչից բացի, ինքը նաև իր հարազատ եղբոր պատվի և արժանապատվության պաշտպանն է: Հանգամանք, որը բազմապատկում է դիրքի ավագի պարտքի և պատասխանատվության աստիճանը:
«Ծառայությունը կազմակերպում ենք զգոն: Եղբայրս այստեղ է ծառայել, դիվերսիայի ժամանակ ինքն է եղել դիրքում, դա ավելի է պարտավորեցնում, լավ ենք զգում մեզ ու ավելի լավ  ծառայությունը տանում: Եթե նույնը փորձեն կրկնել, նույն ձևով պատասխանը ստանալու են մեր կողմից: Ավելի պատրաստված ձևով, իրար օգնելով, ամեն ինչը մի մարդու նման անելով, ոչ մեկի մեջ տարբերություն չդնելով` ընտանիքի պես ենք: Բարոյահոգեբանական վիճակը անձնակազմի շատ բարձր մակարդակի վրա է, բոլորի տրամադրությունը լավ է, ամեն մեկն էլ գիտի` ինչ խնդիր է կատարում դիրքում: Բոլորն էլ հպարտ են, որ այս դիրքում են ծառայում ու նույն ձևով պատրաստ են հակառակորդի սադրանքներին արժանի հակահարված հասցնել»,-ծառայության ճիշտ կազմակերպման «գաղտնիքներն» է բացահայտում դիրքի ավագը:
Սա ընդամենը օրինակներից մեկն է այն հազարավորներից, որոնք վկայում են, թե բարոյական ու հոգևոր ինչքան ամուր հենարան ունեն սահմանին կանգնած դիրքապահ տղաները: Յուրաքանչյուր մարտական գործողություն, ծառայողական պարտականություն, ցանկացած հոգատար վերաբերմունք, մտերմիկ զրույց և կիսած աղ ու հացի յուրաքանչյուր չափաբաժին ավելացնում և ամրապնդում է այն բարոյական ու հոգևոր հենարանը, որը ապահովում է մեր  հայրենիքի անվտանգությունը և նորից ու կրկին ստիպում մեզ վերադառնալու այն անվիճելի գաղափարին ու ճշմարտությանը, որ մարտական դիրքը սրբավայր է, իսկ մարտական հերթապահությունը` սրբազան պարտականություն:
Արման Ավանեսյան

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search