ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆորնիայի անտառային հրդեհների համար մեղադրել է տեղի իշխանություններին և սպառնացել զրկել դաշնային ֆինանսավորումից, եթե տարերքի դեմ պայքարի համար տրամադրվող միջոցների ոչ նպատակային օգտագործման խնդիրը չլուծվի:
Թրամփը գտել է Կալիֆորնիայի անտառային հրդեհների մեղավորներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Կալիֆորնիայում զանգավածային հրդեհների միակ պատճառը, որի հետևանքով մեծ վնասներ ենք կրում և զոհվում են մարդիկ, անտառային տարածքների վատ կառավարումն է: Տարեկան միլիարդավոր դոլարներ են հատկացվում, իսկ մարդիկ շարունակում են զոհվել, այդ ամենն անտառների վատ կառավարման պատճառով: Անհապաղ լուծեք խնդիրը, հակառակ պարագայում դաշնային միջոցներ այլևս չեն տրամադրվի»,- panorama.am հաղորդմամբ՝ գրել է Թրամփը Թվիթերում:
Կալիֆորնիային հյուսիսում հրդեհը սկսվել է հինգշաբթի, արդեն 9-ը զոհ կա: Կրակը տարածվել է ավելի քան 36 հազար հեկտարի վրա և ոչնչացրել մոտ 7 հազար շինություն, դառնալով ամենաավերիչը նահանգի պատմության մեջ: