Նոյեմբերի 4-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց:
Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդն արցախա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: