ԱՄՆ-ին չի հաջողվել և չի հաջողվի պատժամիջոցների նոր փաթեթի օգնությամբ իրանական նավթի արտահանումը հասցնել զրոյի։
ԱՄՆ-ը չի կարող իրանական նավթի արտահանումը հավասարեցնել զրոյի. Ռոուհանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի փոխանցմամբ` այս մասին գրում է «Ռաշա թըդեյ»-ը։
«Իրանի պաշտոնյաները ի սկզբանե ասել են, որ ԱՄՆ-ն չի կարող իրանական նավթի արտահանումը հավասարեցնել զրոյի։ Արդյունքում ամերիկացիները խոստովանեցին, որ իրենց չի հաջողվել նման բան անել»,- ասել է Ռոուհանին։
Նրա խոսքով, նոր պատժամիջոցները չեն անդրադառնա երկրի տնտեսության վրա։