Artsakhpress

Մշակույթ

Հայտնի են դարձել եվրոպական լավագույն ֆիլմ տիտղոսի 2018-ի հավակնորդները

2018 թվականի լավագույն ֆիլմ անվանակարգում Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին (European Film Awards) արժանանալուն հինգ ֆիլմ է հավակնում:

Հայտնի են դարձել եվրոպական լավագույն ֆիլմ տիտղոսի 2018-ի հավակնորդները

Հայտնի են դարձել եվրոպական լավագույն ֆիլմ տիտղոսի 2018-ի հավակնորդները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով միջոցառման կազմակերպիչներին:

Ինչպես ասվում է կինոակադեմիայի մամուլի հաղորդագրության մեջ, անվանակարգում առաջադրված ժապավեներն են «Աշխարհների սահմանին» (Դանիայի և Շվեդիայի համատեղ արտադրություն, ռեժիսոր Ալի Աբասի), «Սառը պատերազմ» (Լեհաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ռեժիսոր Պավել Պավլիկովսկի), «Դոգմեն» (Իտալիա, Ֆրանսիա, ռեժիսոր Մատեո Գարոնե), «Աղջիկը» (Բելգիա, Նիդեռլանդներ, ռեժիսոր Լուկաս Դոնտ), «Երջանիկ Լազար» (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, ռեժիսոր Ալիչե Ռորվահեր):

Եվրոպական կինոակադեմիայի «երկար ցանկում» ներառվել են 49 ֆիլմ 35 երկրից:

Լավագույն եվրոպական ռեժիսոր անվանակարգում առաջադրվել են Ալի Աբասին, Մատեո Գարոնեն, Սամուել Մաոզը («Ֆոքստրոտ» ֆիլմի համար), Պավել Պավլիկովսկին և Ալիչե Ռորվահերը:

Հաղթողին ընտրելու է Եվրոպական կինոակադեմիայի 3500 անդամից բաղկացած ժյուրին:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Սևիլյայում


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ճանապարհատրանսպորտային պատահար Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կա 2 զոհ

Երբևէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

Պետք է աջակցել ՀՀ իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համախմբվելով արտաքին վտանգի դեմ. Արայիկ Հարությունյան

Ոչ մի ընտրություն ավելի մեծ արժեք չէ, քան միասնական լինելը. «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ

Հունիսի 1-ից զինծառայողների աշխատավարձերը կավելանան

Ոստիկանությունը օրենքով արգելված վայրում հավաք անցկացնելու դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

Search