Artsakhpress

Մշակույթ

Էլվիս Փրեսլիին հետմահու պարգեւատրել են Ազատության մեդալով

Սպիտակ տունը հաղորդել է, որ այս տարի Ազատության մեդալը կտրվի երգիչ Էլվիս Փրեսլին, ով մահացել է 1977 թվականին:

Էլվիս Փրեսլիին հետմահու պարգեւատրել են Ազատության մեդալով

Էլվիս Փրեսլիին հետմահու պարգեւատրել են Ազատության մեդալով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ահաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով Variety-ին:
Հաղորդագրությունում նշվում է, որ կատարողը ամբողջ աշխարհում միլիարդավոր երկրպագուների համար ամերիկյան մշակույթի խորհրդանիշներից մեկն էր:
Ընդգծվում է, որ մի քանի երաժշտական ուղղությունների միաձուլումից Փրեսլիին հաջողվել է ստեղծել սեփական անկրկրնելի ոճը:
Սպիտակ տունը նաեւ նշել է, որ Փրեսլին, լինելով հայտնի երգիչ, երկու տարի ծառայել է բանակում: Երգիչն իսկապես զինվոր է եղել եւ Արեւմտյան Գերմանիայում ծառայել է տանկային դիվիզիայում՝ զուգահեռ նոր երգեր թողարկելով եւ Եվրոպայում համերգներով հանդես գալով:
Փրեսլին երեք Grammy մրցանակների դափնեկիր է, բազմաթիվ հիթերի հեղինակ եւ կատարող: 1986-ին նա ընդգրկվել է «Ռոքն ռոլլի փառքի դահլիճում:
1945 թվականից Ազատության մեդալը տրվում է այն մարդկանց, ովքեր նշանակալի ներդրում են կատարել ԱՄՆ-ի զարգացման եւ աշխարհում խաղաղության պահպանման գործում: Դափնեկիրների ցանկը ընտրում է Սպիտակ տան ղեկավարը, եւ տարբեր տարիներին մրցանակով պարգեւատրվել են Արեթա Ֆրանկլինը, Ռոնալդ Ռեյգանը, Ուոլթ Դիսնեյը, Սթիվեն Սփիլբերգը, Ռոբերտ դե Նիրոն, Ֆրենկ Սինատրան: Պարգեւատերվել են նաեւ օտարերկրացիներ: Այսպես, 1987-ին մեդալը ստացել է Մստիսլավ Ռոստրոպովիչը:
Բացի Փրեսլիից, մեդալը կստանան բեյսբոլիստ Բեյբ Ռութը, ամերիկացի ֆուտբոլիստ Ռոջեր Սթաուբախը եւ բարերար Միրիամ Ադելսոնը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Արցախյան շարժման հիմքը մեր միասնականությունն է. Վահրամ Բալայան

Search