Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կազմակերպվել է «Արցախի գիտության ներկան ու ապագան» թեմայով կլոր սեղան

Նոյեմբերի 10-ը օրացույցում նշանավորվում է որպես Գիտության համաշխարհային օր, որի կապակցությամբ «Արցախի Երիտասարդ Գիտնականների և Մասնագետների Միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր «Արցախի գիտության ներկան ու ապագան» թեմայով կլոր սեղան-քննարկում:

Ստեփանակերտում կազմակերպվել է «Արցախի գիտության ներկան ու ապագան» թեմայով կլոր սեղան

Ստեփանակերտում կազմակերպվել է «Արցախի գիտության ներկան ու ապագան» թեմայով կլոր սեղան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին «Արցախի Երիտասարդ Գիտնականների և Մասնագետների Միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպությունից, քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ԿԳՍ ներկայացուցիչ, Արցախում գործող բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, Արցախի գիտական կենտրոնի ղեկավարությունը, ԱԵԳՄՄ անդամներ, ուսանողներ և հյուրեր:
Բացելով միջոցառումը՝ ԱԵԳՄՄ հիմնադիր նախագահ, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը կարևորել է օրվա խորհուրդը, ապա  ներկայացրել քննարկման օրակարգն ու հիմնավորել վերջինիս օրախնդրային լինելը:
«Հաշվի առնելով օրվա խորհուրդն ու կարևորությունը մեր հասարակության և հատկապես նրա գիտական շրջանակների համար՝ Կազմակերպությունը նախաձեռնել է կլոր սեղան-քննարկում՝ նպատակ ունենալով բացահայտել գիտությամբ զբաղվող երիտասրդների հիմնախնդիրները, առաջարկել դրանց լուծման ուղիները, ուղղորդել երիտասարդ գիտնականների ներուժը պետական և մասնավոր հատվածում»,- նշում է Ա. Հարությունյանն ու հավելում, որ նպատակ ունեն ձեռնամուխ լինելու Արցախի Հանրապետությունում գիտության զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքներին:
Նախքան քննարկմանն անցնելը ներկայացվել են Արցախում գործող երիտասարդ գիտնականների հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ Կազմակերպության կողմից իրականացված հետազոտության արդյունքները:
«Դիտարկելով Արցախում գիտության հիմնախնդիրները, այն խթանող և խափանող հանգամանքները՝ հարցման արդյունքում ստացված տվյալների վերլուծությունից պարզ է դառնում, որ Արցախում գործող երիտասարդների հիմնախնդրային դաշտը պայմանավորվում է պետական համապատասխան քաղաքականության բացակայության հետևանքով ի հայտ եկած գործոններով, որոնք կարող են շտկվել բացառապես հստակ մեխանիզմների ներդրմամբ»,- հետազոտության արդյունքներն ամփոփում է ԱԵԳՄՄ անդամ Անուշ Դոլուխանյանը:
Անդրադառնալով Արցախում գիտահետազոտական (ուղեղային) կենտրոնի, գիտական հիմնադրամների ստեղծման անհրաժեշտության, գիտությամբ զբաղվող երիտասարդների գիտական գործուղումների, երիտասարդական գիտական միջոցառումների ֆինանսավորման, սարքերի կամ նյութերի ձեռքբերման, երիտասարդ գիտնականների և մասնագետների վերապաստրաստման ու որակավորման բարձրացման, գիտահետազոտական դրամաշնորհների հատկացումների, համագործակցության և միջազգային գիտական միջոցառումներին արցախցի երիտասարդների ներգրավվածության խնդիրներին՝ կլոր սեղանի մասնակիցները միանշանակ հաստատել են դրանց արդիականությունը և առաջադրել դրանց լուծման ուղիների սեփական տեսլականները:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը գտնում է, որ «գիտության գրավչությունը ազատության մեջ է»՝ նկատի ունենալով նաև նյութական ազատությունը, իսկ թե ինչպես պետք է գիտնականն իրացնի գիտական արտադրանքը, ավագ սերունդը համակարծիք է: «Գիտությունը չպետք է առևտրայնացնել. գիտությունը և կոմերցիան միմյանց հակասող հասկացություններ են»,- ասում է ԱՀ Նախագահի խորհրդական, տնտեսագիտական վարչության պետ Կարեն Ներսիսյանը:
Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները ոչ միայն բարձր գնահատեցին ԱԵԳՄՄ հիմնավոր փաստարկներն ու պահանջները, այլև պատրաստակամություն հայտնեցին աջակցելու նրա օրենսդրական նախաձեռնությունը՝ ըստ կարգի ԱԺ-ում քննարկելու և ընթացքավորելու հարցում:
«Անհրաժեշտ է պետբյուջեի քննարկումներից առաջ մշակել և ներկայացնել ծրագիր, որպեսզի բարձրացված հարցերը, որոնք առավելապես ֆինանսական լուծման տիրույթում են, լիազոր մարմնի միջնորդությամբ ընդգրկվեն ոլորտի համար նախատեսվող բյուջեում»,- առաջարկում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վարդգես Բաղրյանը:
Հաշվի առնելով հետազոտության արդյունքները, քննարկվող հարցերի վերաբերյալ հնչեցված առաջարկություններն ու դիտարկումները՝ ԱԵԳՄՄ-ն նախատեսում է մշակել և պատկան մարմինների քննարկմանը ներկայացնել գիտության զարգացման հայեցակարգի նախագիծ, ինչպես նաև «Արցախի Հանրապետությունում երիտասարդ գիտնականներին պետական աջակցության մասին» օրենքի նախագիծը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search