USA Really-ի գլխավոր խմբագիր, Տեղեկատվական հանրության զարգացման հարցերով հասարակական պալատի փոխնախագահ Ալեքսանդր Մալկեւիչի՝ ԱՄՆ-ում կալանավորումը «լուրջ անհանգստություն» է առաջացնում ՌԴ ԱԳՆ-ում:
ՌԴ ԱԳՆ-ը ԱՄՆ-ում ռուս լրագրողի կալանավորման մեջ ենթատեքստ է տեսնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: News.am-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է Лента.Ру-ն։
«Դատելով կալանավորման ժամանակ Մալկեւիչին տված ԱՄՆ ընտրությունների վրա տխրահռչակ «ռուսական ազդեցության» մասին հարցից․․․ տեղի ունեցածը նաեւ թույլ է տալիս ենթադրել, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների համար առիթ ստեղծելու ձգտում կա»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Ըստ ԱԳ նախարարության՝ ՀԴԲ-ում ժամերով հարցաքննությունը հերթական անգամ վկայում է այն մասին, որ ամերիկյան իշխանությունները ճնշում են գործադրում ոչ միայն ռուսական մամուլի, այլեւ ԱՄՆ-ի մասին ցանկացած անկախ կարծիքի վրա։ Հայտարարության մեջ նշվում է, որ ինչպես RT-ի հետ կապված պատմության դեպքում, այստեղ եւս Վաշինգտոնը փորձում է խոչընդոտել օբյեկտիվ տեղեկատվությունն ամերիկացիներին հասցնելուն։