Ալեքսիս Օհանյանը՝ դստեր հետ Նյու Յորքում այցելել է Մետրոպոլիտեն թանգարանի հայկական ցուցադրությանը:
Ալեքսիս Օհանյանը՝ խաչքարի ֆոնին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ի դեպ, Մետրոպոլիտենը հաճախելիությամբ աշխարհում երկրորդ գեղարվեստական թանգարանն է (Լուվրից հետո): Թանգարանում բացվել է «Հայաստան» տաղավարը՝ նվիրված մեր հայրենիքի մշակույթին եւ պատմությանը, հայտնում է News.am-ը:
Reddit կայքի եւ Initialized Capital ընկերության հիմնադիրը իր Instagram-ում հրապարակել է թանգարան իր արշավից 2 լուսանկար: Դրանցից մեկում Օհանյանը դստեր՝ Օլիմպիայի հետ կեցվածք է ընդունում խաչքարի ֆոնին:
«Ընտանիքիս Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարան եմ բերել «Հայաստան» ցուցադրությունը տեսնելու, որն անցկացվում է այսօր: Օլիմպիա Օհանյանը ինչպես երբեք շատ հետաքրքրասեր էր: Ներկայացված հավաքածուն շատ ընդարձակ էր, եւ ես շատ բան իմացա:
Մի խոսքով՝ իմ ժողովուրդը աշխարհում ամենահամառ, բարեպաշտ եւ նախաձեռնող առեւտրականներն են»,- այսպես է լուսանկարները մակագրել Ալեքսիսը: