Artsakhpress

Հասարակական

Գրիգոր Նարեկացի համալսարանում նշվել է արձակագիր Աշոտ Բեգլարյանի գրական գործունեության 30 և ծննդյան 50-ամյակները

ԱՀ գրողների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի նորաբաց հեռավար ինտերակտիվ ուսուցման կաբինետում կայացել է Արցախի, Հայաստանի և Ռուսասատանի գրողների միության անդամ, արձակագիր, լրագրող, թարգմանիչ Աշոտ Բեգլարյանի գրական գործունեության 30 և ծննդյան 50-ամյակներին նվիրված միջոցառում:

Գրիգոր Նարեկացի համալսարանում նշվել է արձակագիր Աշոտ Բեգլարյանի գրական գործունեության 30 և ծննդյան 50-ամյակները

Գրիգոր  Նարեկացի  համալսարանում   նշվել  է արձակագիր  Աշոտ Բեգլարյանի   գրական   գործունեության  30  և   ծննդյան  50-ամյակները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ծննդյան   50-ամյակի   կապակցությամբ   հեղինակը հրատարակել  է     «Հաղթահարում»  վերնագրով  գիրքը, որը   նվիրել  է  իր  կնոջը՝  Սիրվարդ  Բեգլարյանին:
 «Արցախպրես»-ի   թղթակցի  հաղորդմամբ՝  միջոցառմանը   բացման  խոսքով  հանդես  է  եկել    ԱՀ  գրողների  միության    նախագահ   Վարդան  Հակոբյանը:
Նա   ասել է, որ Ա. Բեգլարյանը  նոր   շունչ  է  հաղորդել    Արցախի  գրական   ընտանիքին:
«Հայ  իրականության  մեջ  նա  ունի  իր  ուրույն  ձեռագիրը, ոճը, մտածելակերպը: Նրա  ստեղծագործություններում   վավերագրական  տարրը   բավականին  զգալի  է  և   այդ ամենն  Ա. Բեգլարյանը  կարողանում  է   գեղարվեստորեն    ներկայացնել   ընթերցողին: Նա  Արցախի  գրողների  միության  երջանկահիշատակ    բանաստեղծ  Էռնեստ  Բեգլարյանի  որդին է: Գրողն  իր   մարդկային   տեսակով, համեստ բնավորությամբ      սիրված  ու  հարգված  է  բոլորի  կողմից: Նա   արցախյան  շարժման  առաջամարտիկներից  է, հայրենասեր  ու  իր  գործին  նվիրյալ մարդ: Ա.  Բեգլարյանն  ինչպես  Արցախում, այնպես  էլ  արտերկրում  մեծ    ճանաչում  և  հարգանք  է  վայելում   շատերի  կողմից»,-ավելացրել  է Վ. Հակոբյանը:
 Բանաստեղծ  Սոկրատ  Խանյանը, խոսելով  Ա.  Բեգլարյանի  մասին,  ընդգծել է, որ   չնայած   արձակագիրը ռուսերեն  է   ստեղծագործում, սակայն  արտահայտման   ոգին, գաղափարը, հոգեբանությունը  հայկական  են:
«Ա.  Բեգլարյանը  բավականին   լուրջ  և   գրագետ  արձակագիր է, ում  ի  վերուստ   տրված  էր  այդ   շնորհը: Նա    իր   ստեղծագործություններում   ներկայացնում  է  հայկական   սովորությունները, մեր   առօրյան   ու  կյանքը: Իր  մարդկային  եզակի  տեսակով  կարողանում  է ամենուր   սեր  ու հարգանք  վայելել»,-մասնավորապես  ասել  է  Ս. Խանյանը:
Միջոցառմանը   ռուս  բանաստեղծ  Վիկտոր  Կոնոպլյովը  տեսակապով    շնորհավորել  է   գրչընկերոջը՝  ասելով, որ   իր  և  Աշոտի   ընկերությունը, որն  արդեն  վեր է   ածվել   բարեկամության,   տարիների  պատմություն  ունի: 
«Շնորհիվ  Ա.  Բեգլարյանի՝  ես  մոտիկից  ճանաչեցի  Արցախը  և  արցախցիներին: Ա.  Բեգլարյանը  տաղանդավոր  գրող  է, ով  նրբորեն  է ներկայացնում  իր  պատմածքների  յուրաքանչյուր   բառը: Արցախը   արտերկրում  ներկայացնելու  գործում   մեծ  ներդրում  ունի  նաև Ա.  Բեգլարյանը».-ասել է  Վ.  Կոնոպլյովը:
Գրող, լրագրող  Ալբերտ  Ոսկանյանի  խոսքով էլ   ինքը   Ա.  Բեգլարյանի   շնորհիվ  է  սկսել է  ստեղծագործել:
«Նա  սրտաբաց,  կամեցող, հարահաս լավ  ընկեր  է, Էությամբ  անշահախնդիր մաքուր մարդ: Նրա  ստեղծագործությունների  հերոսները  մեր   շրջապատի  մարդիկ  են, միջավայրը՝ մեր  կյանքը:  Ա.  Բեգլարյանն անցել է  պատերազմի  թոհ  ու  բոհով, կորցրել   շատ  ընկերներ  ու  հարազատներ: Պատահական  չէ, որ  նա  հիմնականում  ստեղծագործում  է  պատերազմական  թեմաներով: Նրա ստեղծագործություններում ագրեսիվություն  չկա, դրանք  մարդասիրական   ու   խաղաղասիրական  են: Նա  իր  գրվածքներով     ոչ   է ասում  պատերազմին»,-ընդգծել  է  Ա.  Ոսկանյանը:  
Միջոցառման  վերջում  Աշոտ  Բեգլարյանն  իր   խորհին  շնորհակալությունն է   հայտնել  բոլորին  բարի  մաղթանքների  համար:
«Այսօր   իմ  հետ  էր  նաև  ռուս  գրող  Վիկտոր  Կոնոպլյավը, ում   հետ  ոչ  միայն  ընկերություն  ենք  անում, այլև՝   հանուն  Արցախի, մի  ընդհանուր   գործի  ենք  լծված: Ինձ  համար  հասարակ, մարդկային  ջերմությունն   ամենաթանկն  է: Եկեք  միշտ  օգնենք  միմյանց  և  լավ  ու  վատ  օրերին  միշտ  իրար  նեցուկ լինենք»,-նշել է   Ա. Բեգլարյանը:
Ելույթներով  հանդես  են  եկել   նաև  գրողի գրչընկերները, մտերիմները, ուսանողները  և  այլք:  
Նշենք, որ Աշոտ Բեգլարյանը ծնվել է 1968 թվականին, Ստեփանակերտում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում։ Տպագրվում է 19 տարեկանից։ Ստեղծագործում է հիմնականում ռուսերեն։ Ա. Բեգլարյանի պատմվածքներն ու ակնարկները հրապարակվել են գրական, հասարակական-քաղաքական հրատարակչություններում Ստեփանակերտում, Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Նովոչերկասկում, Նիժնի Նովգորոդում, Տոմսկում, Աբխազիայում, Վրաստանում, Ղազախստանում,Ուկրաինայում, Բելառուսիայում, Բուլղարիայում, Սլովակիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայումև այլն։Աշոտ Բեգլարյանը հանդիսանում է տասնյակ գրքերի թարգմանիչ և խմբագիր։Ռուսաստանյան ազգային գրական «Տարվա գրող» 2015 և 2016 թվականների մրցանակի դափնեկիր է:Վերջերս ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Աշոտ Բեգլարյանը Արցախի տեղեկատվական դաշտում բազմամյա արդյունավետ աշխատանքի և 50-ամյակի կապակցությամբ արժանացել է  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր լրագրող» պատվավոր  կոչման:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search