Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ կենսունակ լուծում գտնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի «եռյակի» ներդրած ջանքերը բարձր գնահատանքի և անխոս աջակցության են արժանի։
Կրակի դադարեցումը ԼՂ հակամարտության հարցում փոխզիջման կարևորագույն պայման է. Լուկաշեևիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
«Կարճ ընտրական դադարից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ կապերը վերականգնվել են։ Ընթացիկ տարվա սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացել է ԱՊՀ երկրնրի ղեկավարներիարդյունավետ հանդիպումը»,- ասել է նա։
«Հայ-ադրբեջանական շփման գծում պահպանվում է հարաբերական կայունություն, հրադադարի խախտման դեպքերը նվազում են։ Սա Մինսկի խմբի միջնորդական առաքելության արդյունավետության պայմաններից է»,- Լուկաշևիչի խոսքերն են մեջբերված ԵԱՀԿ-ում Ռուսատանի Դաշնության մշտական ներկայացուցչության թվիթերյան միկրոբլոգում։