ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եռօրյա այցով մեկնել է Սինգապուր, որտեղ անցկացվելու է Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովը:
Պուտինը մեկնել է Սինգապուր՝ մասնակցելու ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Երեքշաբթի նախագահը կհանդիպի Սինգապուրի ղեկավարության ներկայացուցիչների հետ, կկնքվեն միջգերատեսչական և առևտրային պայմանագրեր, այնուհետև կմասնակցի ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին, հայտնում է tert.am-ը:
Այցի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ մասնավորապես Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ: