Artsakhpress

Հասարակական

«Արևիկ» մանկական բուժմիավորումում ավարտվել է ընտանեկան բժշկության վերապատրաստման ծրագիրը

ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ և Հայ օգնության միության (ՀՕՖ) ֆոնդի աջակցությամբ Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորմում այսօր ավարտվել է ընտանեկան բժշկության վերապատրաստման ծրագիրը:

«Արևիկ» մանկական բուժմիավորումում ավարտվել է ընտանեկան բժշկության վերապատրաստման ծրագիրը

«Արևիկ» մանկական բուժմիավորումում    ավարտվել  է  ընտանեկան բժշկության վերապատրաստման ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ծրագրին  մասնակցել է Ստեփանակերտի  և ԱՀ  բոլոր   շրջանների  բուժմիավորումներից  42  բժիշկ:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում Հայ  օգնության  միության  ֆոնդի  առողջապահական   ծրագրերի  ղեկավար   Համբարձում    Սիմոնյանն  ասել է, որ   սկսած  2011 թվականից Ամերիկայի  հայ   բժիշկների  միության  ֆինանսավորմամբ իրենք  Արցախում իրականացնում են  բժիշկների  վերապատրաստման   ծրագիր:
Նրա  խոսքով՝ վերապատրաստման  վեցշաբաթյա   ծրագրի  ընթացքում  Հայաստանից  հրավիրված  մասնագետները  տեսական  և   գործնական  գիտելիքներ  են փոխանցել  արցախցի   բժիշկներին:
«Ծրագրի  մասնակիցներն  ստանում  են  կրեդիտավորված  հմտություններ, որոնք   հետագայում    հնարավորություն   կտան   բժիշկներին՝    ստացած   գիտելիքները   կիրառելու առօրյա  աշխատանքում»,-նշել  է  Հ.  Սիմոնյանը՝  տեղեկացնելով, որ  ծրագիրը  շարունակական  է  լինելու: 
 ՀՀ առողջապահության  ազգային  ինստիտուտի բժշկական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր  Սամվել  Հովհաննիսյանի  խոսքով՝  ծրագիրը  ներառում  է   թերապիայի  և  մանկաբուժության  բնագավառները:
«Քննարկել   ենք   տարաբնույթ  հարցեր: Դասընթացը  տեսական  գիտելիքների  և  հմտությունների  տեսանկյունից    եղել  է   ինտերակտիվ: Բժիշկները  նկատելի    ակտիվություն  են  ցուցաբերել: Ուրախալի  է,  որ    արցախցի  բժիշկները  միայն  լսողի  դերում  չէին, այլև   հանդես  էին  գալիս  առաջարկություններով  և  հարցերով: Կարծում  եմ՝  այն  գիտելիքները, որոնք   նրանք   ձեռք  են   բերել   կօգտագործեն  ազգաբնակչությանը     բուժօգնություն  իրականացնելու  ընթացքում»,-մասնավորապես  ասել  է  Ս.  Հովհաննիսյանը:
Վերապատրաստման  ծրագրի  մասնակից  Կովսականի   տեղամասային  հիվանադանոցի    վարիչ   Լուսինե  Սարգսյանն  էլ  ասել  է, որ  դասընթացներն  իրենց  հնարավորություն  է  տվել  մոտիկից  շփվել  ու   ճանաչել  նոր  գործընկերների   հետ,  կատարել   փորձի  փոխանակում:
«Ծրագրի  ընթացքում   մենք ձեռք  բերեցինք  նոր   գիտելիքներ ու հմտություններ, տեղեկացանք հիվանդությունների նորագույն ախտորոշումների  մեթոդներին:  Շատ  կարևոր  էր  նաև  հիվանդի  հետ   շփման  հոգեբանական  ճիշտ  ձևերին  ծանոթանալը, որն  առաջնահերթ  է  բժշկության  բնագավառում»,-նշել  է  Լ.  Սարգսյանը: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search