Artsakhpress

Ռազմական

Սիրիա մեկնող ՀՀ ԶՈՒ հումանիտար առաքելության խումբը չի շեղվի իր առջև դրված խնդրից

ՀՀ Զինված ուժերի կողմից Սիրիա գործուղվող խմբի առաքելությունը բացառապես հումանիտար է, և այն ոչ մի միլիմետր չի շեղվի դրանից:

Սիրիա մեկնող ՀՀ ԶՈՒ հումանիտար առաքելության խումբը չի շեղվի իր առջև դրված խնդրից

Սիրիա մեկնող ՀՀ ԶՈՒ հումանիտար առաքելության խումբը չի շեղվի իր առջև դրված խնդրից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Սիրիայի հետ կապված մեր քաղաքական նպատակը աջակցելն է Հալեպի, Սիրիայի հայ համայնքին, որպեսզի մեր հայրենակիցները վերադառնան խաղաղ կյանքին: Այդ խումբն ունի բացառապես հումանիտար առաքելություն, որի հասցեատերը Սիրիայի հայ համայնքն է, կոնկրետ՝ հալեպահայությունը, որովհետև այսօր, ինչպես նախկինում, հայության մեծամասնությունը կենտրոնացված է Սիրիայում: Կային մտահոգություններ, որ միջազգային մեր գործընկերների կամ նրանց մի մասի համար անընդունելի կլինի այսպիսի առաքելության իրականացումը: Բայց մենք ունենք ըմբռնում իմ ձևակերպած առաքելության շրջանակներում, և մեր բոլոր գործընկերները ըմբռնմամբ են մոտենում մեր ցանկությանը: Մենք կիրականացնենք այդ առաքելությունը ճշգրիտ մեր նկարագրածի շրջանակում, և ոչ մի միլիմետր դրանից ավելի»,- ասաց Փաշինյանը:
Հումանիտար առաքելության խմբի ծախսերը կիրականացվեն ՀՀ բյուջեով նախատեսվածի շրջանակում:
«Այդ ծրագիրը մենք կիրականացնենք ՀՀ բյուջեով նախատեսված շրջանակում և, բնականաբար, մենք այդ ամենը նախատեսել ենք, որ պատշաճ ձևով իրականացվի: Ծրագիրն իրականացնելիս պետք է զուգահեռ իրականացվեն նաև դրա համար անհրաժեշտ բոլոր տեխնիկաֆինանսական միջոցները, և ապահովվի ամենը»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:
Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ում կողմից է եղել այդպիսի ծրագիր իրականացնելու առաջարկը:
«Առաջինը՝ նպատակի ձևակերպումն է, և այդ նպատակը, ըստ էության, շատ երկար ժամանակ ձևակերպվում է թե Սիրայի հայության կողմից, թե Հայաստանի հանրության կողմից, և մենք անընդհատ տարբեր կառույցների առաջ, այդ թվում և՛ Ռուսաստանի, և՛ Սիրիայի կառավարությունների առաջ հարց ենք բարձրացրել՝ Սիրիայի մեր հայրենակիցների հետ կապված խնդիրները լուծելու առումով, այդ թվում հումանիտար ու ականազերծման: Այդ քննարկումների արդյունքում ծագել է գաղափար, որ քանի որ Սիրիայում իրավիճակը փոխվել ու փոխվում է, և, ըստ էության, կարծես թե, պրոցեսները պարզ են, թե ինչ ուղղությամբ են գնում, պետք է պատրաստվել խաղաղ կյանքի: Այդպես ծագել է գաղափարը, որ մենք էլ մեր ներդրումն ունենանք կոնկրետ հալեպահայության խաղաղ կյանքի համար որոշակի դաշտ ստեղծելու գործում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ես  հաղթանակած մարզիկի   իրավունքով  եմ  եկել  Արցախ. աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյան

ՀՕՊ զորքերն այսօր ի զորու են մոխրի վերածել հակառակորդի ցանկացած թռչող օբյեկտ. ՊՆ-ն ներկայացրել է C-300 համակարգը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

Քոչարյանին անհապաղ արձակելու պահանջով հանրահավաքային պայքար կսկսվի

Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ քվեարկեց 29/15 ընտրատեղամասում (տեսանյութ)

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել

Առաջիկա տասնամյակների ընթացքում Արցախը լիովին կհրաժարվի այլ էներգակիրներից. Արայիկ Հարությունյան

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում նրան ազատ արձակելու պահանջով

Սիսիանում մի խումբ զինծառայողներ են մնացել ձնահյուսի տակ. նրանցից մեկին գտնել չի հաջողվել. ՊՆ

Search