Artsakhpress

Մշակույթ

ԱՀ և ՀՀ մշակույթի նախարարները քննարկել են համատեղ իրականացվելիք մշակութային միջոցառումների ծրագիրը

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին ՀՀ մշակույթի նախարարությունում էր հայաստանյան գործընկերների հետ Հայաստան-Արցախ մշակութային համագործակցությունն ակտիվացնելու հնարավորությունները քննարկելու նպատակով:

ԱՀ և ՀՀ մշակույթի նախարարները քննարկել են համատեղ իրականացվելիք մշակութային միջոցառումների ծրագիրը

ԱՀ և ՀՀ  մշակույթի նախարարները քննարկել են համատեղ իրականացվելիք մշակութային միջոցառումների ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՄԵՀԶ-ից` մանրամասնելով, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, մշակույթի առջև ծառացած ամենաբարդ խնդիրները, թերևս, հուշարձանների պահպանության ոլորտում են. հուշարձանները շատ են, միջոցները՝ սուղ: Օժանդակության կարիք ունի Ստեփանակերտի թատրոնը:

Հայաստանյան գործընկերներից Արցախում ակնկալում են ակտիվ համագործակցություն՝ մասնավորապես հուշարձանների վերականգնման, մասնագետների վերապատրաստման, գրահրատարակչության, մշակութային կրթության ոլորտներում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հանդիպմանը Լեռնիկ Հովհաննիսյանն ասել է, որ ի թիվս մշակույթի մի շարք ոլորտների, Արցախում փորձում են նոր քաղաքականություն մշակել, հատկապես գրադարանների ու թանգարանների դերի բարձրացման ուղղությամբ:
Մասնավորապես՝ 2019-ին շահագործման կհանձնվի Արցախի պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքը: Այժմ քայլեր են իրականացվում Շուշիի պատմության թանգարանն առավել բարվոք տարածք տեղափոխելու ուղղությամբ:
Նախարարի խոսքով՝ Շուշին աստիճանաբար վերածվում է թանգարանային քաղաքի: Այստեղ են գործում ՀՀ Կենտրոնական բանկի Դրամի թանգարանը, Գորգերի մասնավոր հավաքածուների թանգարանը:
Թատրոնի շենքի վերանորոգման համար Լիլիթ Մակունցն առաջարկել է համատեղ դրամահավաք կամ մշակութային միջոցառում կազմակերպել, որի ամբողջ հասույթը կտրամադրվի Արցախի թատրոնին: Ինչ վերաբերում է մասնագետների վերապատրաստմանը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարն առաջարկել է օգտվել Հայաստանում բացված հայ-իտալական տարածաշրջանային վերականգնողական կենտրոնի ընձեռած հնարավորություններից: Գրահրատարակչության ոլորտում ևս Հայաստանում պատրաստակամ են օգնելու արցախյան գործընկերներին:
Լիլիթ Մակունցի խոսքով՝ մշակութային շփումները պետք է ակտիվացնել ամենատարբեր միջոցառումներով:
«Մենք ունենք շրջիկ կինոթատրոններ, որոնց միջոցով կարող ենք կինոցուցադրություններ կազմակերպել ինչպես Արցախի տարբեր շրջաններում, այնպես էլ զորամասերում: Հայաստանում շուտով կմեկնարկի «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը: Հետաքրքրության դեպքում՝ այս կամ այն ձևաչափով, ծրագիրը կարելի է տեղափոխել նաև Արցախ»,-ասել է Լիլիթ Մակունցը:
Հանդիպմանը ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնք հետևողականորեն կիրականացվեն։
Լուսանկարները՝ ԱՀ ՄԵՀԶ-ի

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Google-ը տարվա ընթացքում ավելի քան 13 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում տվյալների մշակման իր կենտրոններում ու գրասենյակներում

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու

Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն

Հատուկ հանձնարարությունների գծով ԱՀ Նախագահի ներկայացուցիչ Կարեն Սարգսյանն ազատվել է պաշտոնից

Մայրաքաղաքում հանցագործություն կատարած անձանց մեջ մեծ թիվ են կազմում կանայք

Փետրվարի 20-ին Արցախում «Օդային տագնապ» ազդանշանով քաղաքացիական պաշտպանության մարզում կանցկացվի

Search