Artsakhpress

Հասարակական

ԱրՊՀ-ում ապագա հաշվապահների համար կազմակերպվել է կլոր սեղան

Արցախի պետական համալսարանի ֆինանսահաշվային ամբիոնի նախաձռենությամբ այսօր բուհում կազմակերպվել է «Ժամանակակից գործնական աշխարհում հաշվապահի մասնագիտությունը» թեմայով կլոր սեղան:

ԱրՊՀ-ում ապագա հաշվապահների համար կազմակերպվել է կլոր սեղան

ԱրՊՀ-ում  ապագա  հաշվապահների  համար   կազմակերպվել  է  կլոր  սեղան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  բացման  խոսքով  միջոցառմանը  հանդես  է  եկել    ԱրՊՀ ֆինանսահաշվային  ամբիոնի  վարիչ  Նարինե  Մելքումյանը:
Ըստ  նրա՝    հաշվապահների  դերը   կարևոր     է  հասարակության  համար:
«Քանի  որ  մեր  համալսարանը թողարկում է հաշվապահներ, մենք  էլ  նպատակ  ունենք  թողարկել  այնպիսի  շրջանավարտներ, որոնք   իրենց  ձեռք  բերած   գիտելիքները  կօգտագործեն   աշխատանքում: Այսօրվա   մեր  կլոր  սեղան-քննարկման   նպատակն  է, որպեսզի  հրավիրված   փորձառու   հաշվապհներն  իրենց   ունեցած  գիտելիքներով  ու   փորձով  կիսվեն   մեր  ուսանողների  հետ: Հաշվապահական  հաշվառման  ոլորտն  անընդհատ    զարգանում  է, և  մենք  էլ   պետք  է    հասցնենք  հետևել    կատարվող  փոփոխություններին և նորություններին»,-նշել  է  Ն.  Մելքումյանը:
Միջոցառմանն ԱրՊՀ  հաշվապահական  հաշվառում  և  հարկում    ֆակուլտետի    երրորդ  կուրսի  ուսանողուհի  Մարիամ  Գևորգյանը  հանդես  է եկել   «Ժամանակակից  գործնական  աշխարհում հաշվապահի  մասնագիտությունը. մասնագիտական   և  սոցիալական  ասպեկտները»  թեմայով  զեկուցմամբ:
Նրա  խոսքով՝  21-րդ  դարում արդի տեխնոլոգիաների զարգացման  հետ  մեկտեղ ավելանում  է  նաև  տարբեր  ոլորտի  մասնագետների  հանդեպ գիտելիքների  և հմտությունների  որակի  բարձրացման  պահանջը:
«Արդի  գործնական  աշխարհում հաշվապահի  մասնագիտությունն  ամենապհանջվածներից  մեկն է: Տարածված   կարծիքը, թե  մաթեմատիկական  գիտելիքներով  օժտված    երեխաներն ապագա  պատրաստի  հաշվապահներ  են, մասամբ  է  համապատասխանում իրականությանը: Ապագա   հաշվապահը  պարտավոր  է  լինել  որակապես     լավ  պատրաստված, օժտված  ղեկավարելու ունակությամբ, տիրապետի պրոֆեսիոնալ  գաղտնիքը  պահելու  իր մասնագիտական  էթիկայի կանոնները, իր  և  իր  գործի  նկատմամբ  լինի  պահանջկոտ  և   հետևողական: Հաշվապահի  անձնական  հատկանիշներից  կարելի  է  կարևորել նաև ազնվությունը, ինքնավստահությունը  որոշումների  կայացման  գործում, պարտաճանաչությունը, որոնցով  էլ կտարբերվի  յուրաքանչյուրի  մասնագիտական  ձեռագիրը: Կարևոր է նաև  ղեկավար  անձնակազմի, կոլեգաների  և  գործնականում  առնչվող  այլ  անձանց  հետ հաշվապահի  շփման  ունակությունները»,-ավելացրել  է  Մ. Գևորգյանը:
Ըստ  ուսանողուհու՝   արդի  հաշվապահի  առօրյա   պարտականությունների  կատարումն  անհնարին  է  առանց  համակարգչի, ինչպես  նաև  հաշվապահական   և  հաշվողական  ծրագրերի տիրապետման, որոնք  օպտիմալացնում, կանոնակարգում  են աշխատանքը, օգնելով  տիրապետել  ողջ  տեղեկատվությանը  մեկ  համակարգում:
Ըստ  ԱՀ   ֆինանսների  նախարարության  հաշվապահական   հաշվառում  և  աուդիտի   մեթոդական  բաժնի  պետ Սիլվա  Միքայելյանի՝   յուրաքանչյուր   հաշվապահ  իր  ունեցած   տեսական  գիտելիքները   կիրառելով  պրակտիկ  աշխատանքում, որպես  մասնագետ   կայանում  է:
«Հաշվապահը   պետք  է  անընդհատ  սովորի, կատարելագործվի,  հետևի    հաշվապահական  հաշվառման   միջազգային    չափանիշներին: Մեր գործում   շատ  կարևոր  է   ազնիվ  և   պատասխանատու  լինելը: Խորհուրդ  կտայի    բոլոր  ուսանողներին, որ   իրենց  աշխատանքում  լինեն հետևողական,  պարբերաբար   ծանոթանան   ոլորտի  նորարարություններին,    իրենց  վստահված  գործում  լինեն   ուշադիր»,-մասնավորապես  ասել է   ոլորտի   ներկայացուցիչը:
Քննարկմանը  մասնակցում   էին    ոլորտի   ներկայացուցիչներ,  ԱրՊՀ  ֆինանսահաշվային   ամբիոնի  դասխոսներ, ուսանողներ  և  այլք:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search