Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Մելիտոպոլ քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և մեկ ադրբեջանցու մասնակցությամբ:
Արցախի մասին երգն Ուկրաինայում կռվի պատճառ է դարձել հայերի ու ադրբեջանցիների միջև. լրատվամիջոցներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: tert.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է ադրբեջանական Report-ը՝ հղում անելով Մելիտոպոլի ոստիկանությունում աղբյուրի:
Ըստ աղբյուրի՝ տեղի սրճարաններից մեկի ադրբեջանցի այցելուն՝ 1963թ. ծնված Թարիել Ղուրբանովը, սկսել է Արցախի մասին երգ երգել, ինչը դուր չի եկել հարևան սեղանի շուրջ նստած հայերին, ինչն էլ կռվի պատճառ է դարձել:
Նշվում է, որ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: