Artsakhpress

Հասարակական

Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության պատվիրակության ներկայացուցիչները քննարկումներ են իրականացնում Հայաստանի բնապահպանական գերատեսչության իրենց գործընկերների հետ։

Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում

Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այցի առաջին աշխատանքայի օրվա ավարտին տեղի է ունեցել նախարարությունների պատվիրակությունների ընդլայնված աշխատանքային հանդիպումը՝ նախարարներ Էրիկ Գրիգորյանի և Ֆելիքս Գաբրիելյանի գլխավորությամբ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության հասարակության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունից, բնապահպանության նախարարը ողջունել է Արցախի Հանրապետության բնապահպանական գերատեսչության պատվիրակությանը և համոզմունք հայտնել, որ աշխատանքային հանդիպումները երկուստեք արդյունավետ ու օգտակար կլինեն։ Էրիկ Գրիգորյանն առանձնացրել է համագործակցության մի քանի ուղղություններ՝ մակերևութային և ստորերկրյա ջրերի, անտառկառավարման, բնապահպանական մոնիթորինգի ոլորտների, ընդերքօգտագործման բնապահպանական նորմերի պահպանման վերաբերյալ հարցերի շրջանակը։ Նախարարը նշել է, որ հնարավորություններ կան նաև Զանգեզուրում հատուկ պահպանվող տարածքների երկկողմ պահպանման միջոցառումներ իրականացնելու համար։
Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել հանդիպումների կազմակերպման և արդյունավետ քննարկումների համար։ Անդրադառնալով արդեն իսկ քննարկված հարցերի շրջանակին, Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարն առանձնացրել է բնության հուշարձանների հարցը և նշել, որ Արցախը հարուստ է նման կոթողներով և դրանց գույքագրման և անձնագրավորման գործընթացում ունի Հայաստանի փորձին ծանոթանալու և աջակցության կարիք։
Նախարար Էրիկ Գրիգորյանը շեշտել է, որ ոլորտում Հայաստանի ունեցած տեխնիկական և մասնագիտական կարողույթյունները հավասարապես ներդրվելու է Արցախի բնապահպանական ոլորտի կայացման աշխատանքներում և գոհունակությամբ նկատել, որ որոշ հարցերում Արցախի մասնագետները լուրջ արդյունքներ են արձանագրել, որոնց ծանոթանալու կարիք կա։ Բնապահպանության նախարարը նաև ընդգծել է, որ Արցախի հանրապետությունը ներկայում գտնվում է շահեկան վիճակում, քանի որ ոլորտի քաղաքականությունը մշակելիս, ծանոթանալով Հայաստանի փորձին, զերծ կմնա այն բացթողումներից, որոնք ժամանակին ունեցել է Հայաստանը։
Բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանն ամփոփել է աշխատանքային առաջին օրվա հանդիպումների արդյունքները և առաջարկել երկու գերատեսչությունների հետագա փոխգործակցությունն ակտիվացնել ոչ միայն պաշտոնական այցերի և նամակագրության միջոցով, այլ նաև պարբեարական հեռուստակամուրջների կազմակերպման միջոցով։
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են բնապահպանության ոլորտին առնչվող նաև այլ հարցեր, մասնավորապես էկոտուրիզմի խթանման, թափոնների կառավարման, կլիմայականան համաշխարհային գործընթացներին Արցախի ներգրավման, ՓՀԷԿ-երի շահագործման վերաբերյալ։
Հայկական երկու հանրապետությունների բնապահպանական գերատեսչությունների ղեկավարներն անցկացրել են նաև երկկողմ հանդիպումներ։ Աշխատանքային քննարկումները կշարունակվեն նաև նոյեմբերի 14-ին։
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search