Նորվեգիայի ռազմածովային ուժերին պատկանող Helge Ingstad ռազմանավը, որն անցյալ հինգշաբթի բախվել էր մալթիական նավթատարին, չնայած փրկարարների ջանքերին գրեթե ամբողջությամբ անցել է ջրի տակ
Օրեր առաջ նավթատարի հետ բախված նորվեգական ռազմանավն ամբողջությամբ ջրի տակ է անցել
Ըստ հրապարակված լուսանկարների՝ Հորդալան շրջանի ափամերձ հատվածում, ուր վնասված ռազմանավը կարողացել է հասնել բախումից հետո, ջրի մակերեսին ներկա պահին տեսանելի են միայն նավի վերին հատվածի կառույցներն ու ալեհավաքները:
Հիշեցնենք, որ բախումը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին: Բախման պահին նավը համալրված է եղել «Իջիս» հակահրթիռային պաշտպանության համակարգով, որը հանդիսանում է Նորվեգիայի ռազմածովային ուժերի ամենաժամանակակից սպառազինումից մեկը: Ռազմանավը վերադառնալիս է եղել ռազմաբազա ՆԱՏՕ-ի՝ սառը պատերազմից ի վեր տեղի ունեցած խոշորագույն Trident Juncture 2018 զորավարժություններից հետո: