Ամերիկյան Alphabet հոլդինգը և վերջինիս դուստր ընկերություն Google-ը ծրագրում են առաջիկա տաս տարում կրկնապատկել իրենց աշխատակիցերի թիվը Նյու Յորքում:
Google-ը կկրկնապատկի Նյու Յորքի իր աշխատակազմը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն, այս մասին հայտնել է ընկերությունների ֆինանսական գծով տնօրեն Ռութ Փորաթը:
Ամերիկյան աղբյուրի տվյալներով՝ ընկերությունը մտադիր է 120 000 քառ. կմ մակերեսով գրասենյակային տարածք ձեռք բերել կամ վարձակալել Մանհեթենի Գրինվիչ-Վիլիջ շրջանում:
Շենքի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2022-ին, և ակնկալվում է, որ նոր գրասենյակում հնարավոր կլինի ավելի քան 8500 նոր աշխատակցի տեղավորել: Ներկա պահին Նյու Յորքում որոնողական հսկայի աշխատակազմում ավելի քան 7000 մարդ է ընդգրկված, գրում է tert.am-ը: