Artsakhpress

Միջազգային

CNN-ը դատի է տվել Թրամփին

CNN հեռուստաընկերության ներկայացուցիչները ընկերության լրագրողի հավատարմարգրման հետ կապված միջադեպի պատճառով դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների դեմ:

CNN-ը դատի է տվել Թրամփին

CNN-ը դատի է տվել Թրամփին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 1in.am-ի տեղեկացմամաբ՝ համապատասխան հայտարարությունը հրապարակվում է CNN կայքում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ CNN-ի թղթակից Ջիմ Աքոստան զրկվել է Սպիտակ տանը հավատարմագրված լինելու իրավունքից՝ մամուլի ասուլիսում Թրամփի հետ բանավեճի մեջ մտնելու պատճառով:
Հայցի հեղինակները համարում են, որ Սպիտակ տան ներկայացուցիչները խախտել են ԱՄՆ-ի Սահմանադրության մեջ առկա երկու փոփոխություն՝ առաջինը (խոսքի ազատություն, կրոնի ազատություն, մամուլի ազատություն, հավաքների ազատություն, միջնորդության իրավունքը) և հինգերորդը (պատշաճ քրեական դատավարության երաշխիքները, նույն հանցագործության համար կրկնակի հետապնդման արգելումը, անձեռնմխելիությունը կիրառելու իրավունքը, ռեկվիզացիայի երաշխիքները):
Նշվում է, որ դատական հայցը ներկայացվել է վեց մարդու դեմ՝ Թրամփի, Սպիտակ տան վարչակազմի ղեկավար Ջոն Քելիի, Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի, հաղորդակցության կոմիտեի նախագահի օգնական Բիլ Շինի, գաղտնի ծառայության տնօրեն Ջոզեֆ Կլանսինի և գաղտնի ծառայության մի աշխատակցի նկատմամբ, որի անունը ներկայումս անհայտ է:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հաստատել են. կգան դատարան

Search