Artsakhpress

Հասարակական

Արցախում շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար կազմակերպվել է միջոցառում

Շաքարային դիաբետի միջազգային օրվա կապակցությամբ «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում կազմակերպվել է «Դիաբետն առնչվում է յուրաքանչյուր ընտանիքի» խորագրով միջոցառում:

Արցախում շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար կազմակերպվել է միջոցառում

Արցախում   շաքարային  դիաբետով  հիվանդ   երեխաների  համար    կազմակերպվել  է   միջոցառում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Միջոցառման   ժամանակ   շաքարային  դիաբետով   հիվանդ  երեխաներին  հյուրասիրել  են  հակադիաբետիկ  քաղցրեղենով  և թեյերով: Ծրագրի  շրջանակներում երեխաներին  են բաժանվել   նաև գլխարկներ: Երեխաներն  ասֆալտի  վրա     նկարել  են   շրջանակներ, որից  հետո  փոքրիկները    օդ են  բաց  թողել  փուչիկներ:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  «Հաղթենք  դիաբետը միասին»  հիմնադրամի  նախագահ  Խանդութ  Հովհաննիսյանն  ասել է, որ    միջոցառման  նպատակն  է հանրության  ուշադրությունը  հրավիրել  շաքարային  դիաբետի  խնդրին, նպաստել հիվանդության  վաղ հայտնաբերմանը՝  խուսափելու  համար  հետագա  բարդություններից:
«Ըստ  վիճակագրական  տվյալների՝  աշխարհում   542   մլն   մարդ  տառապում  է  շաքարային  դիաբետով, որի  85%-ը վերաբերում  է   հիվանդության  երկրորդ  տիպին: Իրականում  աճը  կապված  է  հենց   երկրորդ  տիպի  հետ: Հիվանդության    առաջին   տիպը    բնորոշ է  մինչև  40  տարեկաններին: Հիվանդության հայտնաբերման  համար  անհրաժեշտ  է  տարին    մեկ  անգամ  արյան  մեջ   ստուգել   շաքարի    մակարդակը  և   խուսափել   հետագա  բարդություններից: Այս   պահին  մենք   ԱՀ  առողջապահության  նախարարության   հետ   իրականացնում  ենք «Վերահսկիր    դիաբետը, ապրիր  լիարժեք  կյանքով»  խորագրով   ծրագիրը:  Այս  ծրագրին  առայժմ  Արցախը  ներգրավված  է  միայն   դեղորայքային   մասով:  Ծրագրի   շրջանակներում  մինչև  23  տարեկան   շաքարային  դիաբետով  հիվանդներին  անվճար  տրամադրվում  է    ինսուլին  դեղ: Մենք   աշխատում  ենք, որ  Արցախն  ամբողջությամբ  մասնակիցը  դառնա  այս  ծրագրին  և  յուրաքանչյուր   հիվանդ  կարողանա  օգտվել  բուժման  եղած   հնարավորություններից»,- ավելացրել  է  Խ.  Հովհաննիսյանը:
Նրա  խոսքով՝  շաքարային  դիաբետի   բուժումը  համարվում  է   ինսուլինաթերապիան, որը համաշխարհային  շուկայում   ամենավերջին     ձեռքբերումն  է: Ինսուլինի   ճիշտ  ներարկումը  հնարավորություն    է   տալիս  հիվանդին  լիարժեք   ապրելու:
Խոսելով  հիվանդության  առկայության  նշանների  մասին՝  մեր զրուցակիցը  նաև ասել է, որ շաքարային  դիաբետի  երկրորդ  տիպի   ախտանշանները   թույլ  են  լինում  արտահայտված. Դրան  ավելի   հակված  են գեր  մարդկիկ, իսկ  առաջին  տիպի    հիվանդության   ժամանակ   ախտանշաններն  ավելի  սուր  են  արտահայտնվում: Նշաններն  են՝  բերանի   չորությունը,  հաճախամիզությունը, քաշի  նվազումը, քնկոտությունը, ախորժակի  բարձրացումը  և  այլն, որը   խոսում  է  արյան  մեջ   բարձր  գլյուկոզայի  պարունակության մասին:  Նման    դեպքում   պետք  է  անհապաղ  դիմել   բժշկի: 
«Արևիկ»  մանկական  հիվանդանոցի   էնդոկրինոլոգ   Շողեր  Գրիգորյանն  էլ  հայտնել  է, որ Արցախում   ներկայումս  շաքարային  դիաբետով  հիվանդ  20  երեխա  կա, ովքեր  անվճար    ստանում են  ինսուլինաթերապիա:
«Երեխաները  գտնվում  են  մեր  հսկողության    տակ: Բժիշկ-ծնող- երեխա    կապը  մշտական  է: Ցանկացած  երեխայի  մոտ  եթե  հայտնաբերվում  է   շաքարային  դիաբետ,  ապա  նա  պարտադիր  ստանում   է  ինսուլին: Ցավալի  է, որ  շաքարային   դիաբետով  հիվանդ  փոքր   երեխաների  թվի  աճ  կա:  Հիվանդության  աճի  կոնկրետ պատճառներն    առայժ   չենք  կարող  ասել, սակայն   կարծում  ենք, որ արտաքին  գործոնների  ազդեցությունը  ևս  իր  դերն ունի»,- ասել է  Շ.  Գրիգորյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search