Artsakhpress

Հասարակական

Արցախի պետական և Բեյրութի Հայկազյան համալսարանների միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Արցախի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել Բեյրութի Հայկազյան համալսարանի կողմից տպագրվող «Հայկազյան հայագիտական հանդես» տարեգրքի շնորհանդեսը:

Արցախի պետական և Բեյրութի Հայկազյան համալսարանների միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Արցախի   պետական  և  Բեյրութի  Հայկազյան  համալսարանների  միջև   կնքվել  է  համագործակցության   հուշագիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառման    ընթացքում  Արցախի   պետական  և  Բեյրութի  Հայկազյան  համալսարանների  միջև   կնքվել  է  նաև համագործակցության   հուշագիր:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ, ԱրՊՀ  ռեկտոր   Արմեն  Սարգսյանը,  ողջունելով  ներկաներին,  ասել է, որ   Բեյրութի   Հայկազյան    համալսարանը  ստեղծվել  է 1955  թվականին   և   նպատակ  ունի հայապահպանման  գործընթացը   խթանելու   ոչ  միայն  Լիբանանում, այլև  ամբողջ  Առաջավոր  Ասիայում:
«Բեյրութի   Հայկազյան  համալսարանն  առաջին  տարին  ունեցել  է  43  ուսանող, որի  թիվը  տարիներ  անց    հասել  է  շուրջ   600-ի:  Առանձնակի  կարևորություն  ունի  նաև  համալսարանի  կողմից  տպագրվող   «Հայկազյան  հայագիտական  հանդեսը, որտեղ  տպագրվել   են  նաև   Արցախի   պրոֆեսորների, դոցենտների   գիտական  հոդվածներից»,-նշել  է  Ա.  Սարգսյանը:
Խոսելով  իր  և  Բեյրութի Հայկազյան  համալսարանի  նախագահ   Փոլ  Հայդոսթյանի  միջև  ստորագրված  երկկողմանի  համագործակցության զարգացման նպատակով    կնքված   հուշագրի  մասին՝  ռեկտորն  ասել է, որ հուշագրի հիմանական  նպատակներն  են   համատեղ   գիտահետազոտական   նախագծերի նախապատրաստումն ու   իրագործումն  է, դասախոսությունների  վարումն  ու  հեռավար  ուսուցումը: Ինչպես  նաև՝ գիտական  հետազոտությունների  հրապարակումների, ուսումնական  նյութերի, երիտասարդ  գիտնականների  և  ուսանողների  փոխանակումը:
Միջոցառմանը  ներկա  Բեյրութի  Հայկազյան  համալսարանի    նախագահ  Փոլ  Հայդոսթյանն  ասել է, որ  ինքը  նախորդ  այցերի  ընթացքում  է   ծանոթացել    Արցախի  հետ:
«Շատ  վաղուց  ենք   համագործակցում  ԱրՊՀ-ի  հետ, բայց  այս  անգամ    այն  դարձրինք  փաստաթղթային, որի  նպատակն  է  համատեղ  գիտաժողովների  կազմակերպումը, ուսանողների   փոխայցելությունները: Երկու բուհերի  համար  էլ համագործակցությունը  պետք  է  իր  դրական ազդեցությունն  ունենա: Այս  անգամ  մենք նաև  ԱՀ  արտաքին  գործերի  նախարարության    հետ  ենք  համագործակցության  պայմանագիր  ստորագրել՝ նպատակ  ունենալով կառույցի   աշխատակիցներին   ծանոթացնել   լիբանանյան  փորձառությանը, որը    կտևի  1-4  ամիս»,,-մասնավորապես  ասել է  Փ. Հայդոսթյանը:
Անդրադառնալով    հայագիտական  տարեգրքին՝ Հայկական  Սփյուռքի  ուսումնասիրությունների    կենտրոնի  տնօրեն, «Հայկազյան  հայագիտական  հանդեսը»-ի      խմբագիր  Անդրանիկ   Դաքեսյանն  ասել է, որ  այն  սկսել  է հրատարակվել  1970 թվականից:
«1991  թվականից  մինչ  այսօր, յուրաքանչյուր    տարի  հրատարակվում  է  մեկական  հատոր, այս  տարի  լույս  է  տեսել արդեն թվով  38-րդը: Այն   արևմտահայերեն  դասական  ուղղագրությամբ   լույս  տեսնող  Սփյուռքի  մեջ     հայատառ   միակ  հայագիտական  տարեգիրքն  է: Այնտեղ   հրապարակում է հայոց պատմությանն ու մշակույթին նվիրված գիտական հոդվածներ, անտիպ փաստագրական նյութեր ու գրախոսականներ: Մեզ  հետ  աշխատակցում  են Հայաստանի, սփյուռքի և օտարազգի հայագետներ: 38-րդ հանդեսում  զետեղված  է   40  հոդված: Հանդեսն  ունի   տարբեր   բաժիններ, գրախոսություններ, ինչպես  նաև հայտնի  հայագիտական  գործիչների  մասին մահախոսականներ»,-ասել  է Ա. Դաքեսյանը
ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանն  էլ  ասել է, որ  նման  հանդիպումները՝  Արցախի  պետական  և Բեյրութի    համալսարանների  միջև   ավելի  է  ամրապնդում համագործակցությունը:
«Անուրանալի  է  Հայկազյան  հայագիտական   հանդեսի    դերը  հայ  ինքնության     պահպանման    և  հայագիտության   զարգացման   գործում: Այն  ստեղծվել  է  Հայոց  ցեղասպանությունից  40  տարի  անց,  այն   ժամանակ, երբ  թուրքի  յաթաղանից  մազապուրծ  եղած  հայությունն  առաջին  անգամ  զգացել  է  ուծացման   վտանգը: Այդ  տարիներին  շատ    կարևոր  էր  այն նվիրյալների  արածը, ովքեր  հիմնադրել  են հայկական   դպրոցներ,  վարժարաններ, հրատարակել   պարբերականներ: Ցանկալի կլինի, եթե  այս  տարեգրքում  հաճախակի  տեսնենք   արցախցիների  գիտական    հոդվածները»,-նշել  է  Ն.  Աղաբալյանը:
ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանի  խոսքով էլ  2011  թվականից   սկսած   Արցախի  մտավորականների  հոդվածները  տպագրվում  են  Հայկազյան   հայկական  հանդեսում:
«Կարևոր  է,  որ    գիտական  երկու  կենտրոնների     միջև  կապն էլ  ավելի  ամրապնդվի, քանի որ  այն  ավելի   մեծ   նշանակություն  կունենա  հայապահպանության  գործում: Այսօր  Սփյուռքը  հայ  ինքնության   պահպանման   խնդիրների  առջև  է  կանգնած  և   մեր  համագործակցությունն  իր  ազդեցություննը  կունենա այդ  հարցերի  լուծման  գործում»,- ասել է  Լ.  Հովհաննիսյանը:
Միջոցառմանը  ներկա  էին   Բեյրութի  Հայկազյան  համալսարանի  ներկայացուցիչներ,  ԱրՊՀ  դասախոսներ, ուսանողներ  և  այլք:   

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search