Artsakhpress

Տնտեսական

«Արցախ ՀԷԿ» ընկերությունն ամփոփել է 11-ամյա գործունեության արդյունքները. նշվել է նոր նախագծերի մասին

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, «Սարսանգ ՀԷԿ» ընկերության 40 և «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության 11-ամյակների կապակցությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է միջոցառում:

«Արցախ ՀԷԿ» ընկերությունն ամփոփել է 11-ամյա գործունեության արդյունքները. նշվել է նոր նախագծերի մասին

«Արցախ ՀԷԿ» ընկերությունն ամփոփել է 11-ամյա գործունեության արդյունքները. նշվել է նոր նախագծերի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը «Արցախ ՀԷԿ» ընկերության 11-ամյա գործունեության մասին պատմող ֆիլմ է ցուցադրվել:
Միջոցառմանը ներկա ԱՀ Նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, «Արցախ ՀԷԿ» ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ առաջիկա տարիներին հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կհասցվի մինչև 1 մլրդ ԿՎտ-ի:
 
«Վերջին շրջանում կասկածի տակ է առնվում մեր երկրի համար ամենակարևոր պրոյեկտը՝ էներգետիկ անկախությունը: Վստահեցնում եմ, որ 40 տարի անց Արցախում չի օգտագործվելու ո՛չ գազ, ո՛չ փայտ, ո՛չ բենզին, ո՛չ դիզվառելիք: Ունենալու ենք էներգիայի մի աղբյուր՝ էլեկտրաէներգիա, որով ամեն ինչ բավարարվելու է: Եվրոպական երկրներ կատարած վերջին այցի ընթացքում նշել էի ներդրումային որոշ ծրագրերի մասին: Այսօր արդեն կարող ենք փաստել, որ կա պայմանավորվածության, համաձայն որի կներդրվի ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար: Ինչ վերաբերում է «Արցախ ՀԷԿ» ընկերության այսօր կայացած խորհրդի նիստում ձեռք բերված պայմանավորվածություններին, ապա նշեմ, որ առաջիկայում սկսվելու է 1 ՄՎտ հզորությամբ արևային կայանի շինարարությունը: Հաջորդ նախագիծը հերթական բաժնետոմսերի թողարկումն է, որը լինելու է բաց բաժանորդագրությամբ: Սկիզբ ենք դնում նոր հետաքրքիր ծրագրի, և այսօր եվրոպական ներդրումային ընկերություների հետ կկնքվի հուշագիր, ըստ որի Մարտակերտի շրջանում շուրջ 60 հա նռան այգիներ կհիմնվեն: Եվս մեկ կարևոր նախաձեռնություն է Սարսանգի ջրերի տեղափոխումը Թարթառի աջափնյա ջրանցք, որը ոռոգովի է դարձնելու շուրջ 10 հազար հա տարածքներ»,- մանրամասնել է Ա. Հարությունյանը:
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն էլ նշել է, որ ընկերության գլխավոր ձեռքբերումը ոչ թե արտադրված էլեկտրաէներգիայի ծավալի, կատարված ներդրումների կամ ստեղծված աշխատատեղերի մեջ է, այլ այն հավատը, որ բոլորն ունեցել են սեփական ուժերի, զարգացման հնարավորության և օտարերկրյա ներդրողների ներգրավման հանդեպ:
 
«Շնորհավորում եմ «Արցախ ՀԷԿ»-ին, նրա բոլոր հիմնադիրներին: Ընկերության օրինակը, չափազանց բարձր կորպորատիվ կառավարման մակարդակը և ներդրումը Արցախի տնտեսության զարագացման գործում, անգնահատելի են: Հուսով եմ՝ կունենանք շատ ու շատ հաջողված պրոյեկտներ ևս, սակայն «Արցախ ՀԷԿ»-ը մշտապես կմնա պատմության մեջ՝ որպես առաջինը ֆինանսական շուկայի և էներգետիկ ոլորտների զարգացման գործում»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:
Ամփոփելով 11-ամյա գործունեությունը «Արցախ ՀԷԿ» ընկերության տնօրեն Վահրամ Բեգլարյանն էլ ասել է, որ այս ընթացքում իրենց հաշվեկշռում «Սարսանգ ՀԷԿ»-ին միացել է 7 փոքր հիդրոէլեկտրակայան:
 
«Տարեկան արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 120 %-ով: Եթե մինչև 2007 թվականը «Սարսանգ ՀԷԿ»-ը արտադրում էր 80-90 միլիոն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա, ապա 2019 թվականին մենք պլանավորել ենք և ակնկալում ենք, որ մեր արտադրանքի ծավալը կկազմի մոտ 220 միլիոն ԿՎտ/ժ: Այսօր «Արցախ ՀԷԿ»-ից բացի Արցախում գործում են էլեկտրաէներգիա արտադրող տասից ավելի ընկերություններ: Կառուցվում են ավելի քան 10-ը նոր հիդրոէլեկտրակայաններ: Այս ամենը փաստում է այն մասին, որ 2007 թվականին մեկնարկած ծրագիրը հաջողված է: «Արցախ ՀԷԿ»-ի գլխավոր ձեռքբերումն այն է, որ մեզ հաջողվել է ստեղծել մի ընկերություն, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ունենալով ավելի քան 1200 բաժնետեր 10 երկրներից՝ մենք շարունակում ենք լայնացնել մեր հորիզոնները՝ ի դեմս խոշոր արտասահմանյան ընկերությունների»,- նշել է Վ. Բեգլարյանը՝ վստահեցնելով, որ ընկերության աշխատակազմը ներդնելու է բոլոր ջանքերը որպեսզի հաջորդ միջոցառումներին կարողանան արձանագրել էլ ավելի բարձր ցուցանիշներ և խոսեն նորանոր ծրագերի մասին:
Իսկ «Արմսվիսբանկ» ընկերության գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ ընդգծելով, որ այս հաջողությունների մասին խոսելիս պետք է գնահատել այն մարդկանց, ովքեր այդ երազները դարձնում են իրականություն:
 
«Պետք է շարունակել աշխատել նույն ոգով: Նախկինում, երբ շահագործման էր հանձնվում որևէ հիդրոէլեկտրակայան, այն վերածվում էր տոնական միջոցառման: Այսօր, սակայն, այս ամենի համար զարմանալ պետք չէ, և ես համոզված եմ, որ առաջիկա տարիներին հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի ակնկալվող ծավալը մինչև 1 մլրդ ԿՎտ-ի հասցնելը կդառնա իրականություն»,- ասել է Գ. Մաչանյանը:
Միջոցառմանն ընկերության մի խումբ աշխատակիցների իրենց ամենօրյա աշխատանքի և ցուցաբերած ավանդի համար հանձնվել են պարգևներ:
«Արցախպրես» լրատվական գործակալությունը ևս շնորհավորում է իր գլխավոր հովանավոր «Արցախ ՀԷԿ»-ին և մաղթում, որ Արցախի տնտեսության մեջ ընկերության ունեցած շոշափելի ներդրումը հետագա տարիներին բազմապատկվի:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին (տեսանյութ)

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը խոսք է ուղղել բանակի անձնակազմին

Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո

Արցախում թխված մոտ 3 մետր երկարությամբ ժենգյալով հացը գրանցվել է «Դյուցազնագրքում» (լուսանկարներ)

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Անդրանիկի Աբրահամյանի համառոտ կենսագրությունը

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում հայ երկրպագուն Մոնթեի պատկերով շապիկով ու Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հանդես է եկել նոր առաջարկով

Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված 4 զինծառայողն էլ խիստ հսկողության տակ են, 3-ի վիճակը կայուն ծանր է

Search