Artsakhpress

Տնտեսական

Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 120 %-ով. «Արցախ ՀԷԿ»-ի տնօրեն

2007 թվականի նոյեմբերին ստեղծված «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության կողմից գրանցված հաջողությունները խթան են հանդիսացել Արցախի Հանրապետությունում էներգետիկայի ոլորտի զարգացմանը:

Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 120 %-ով. «Արցախ ՀԷԿ»-ի տնօրեն

Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 120 %-ով. «Արցախ ՀԷԿ»-ի տնօրեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին «Սարսանգ ՀԷԿ» ընկերության 40 և «Արցախ ՀԷԿ» ընկերության 11-ամյակների կապակցությամբ կազմակերպված միջոցառմանն ասել է ընկերության տնօրեն Վահրամ Բեգլարյանը:
Նրա խոսքով՝  40 տարի առաջ շահագործման հանձնվեց հիդրոէլեկտրակայան, որը մինչ այսօր շարունակում է մնալ Արցախն էներգիայիով սնուցող հիմնական աղբյուրը:
«Կայանի դերը հանրապետության տնտեսության մեջ դժվար է գերագնահատելը: Սովետական միության ժամանակ կայանը օգտագործվում էր ոչ լիարժեք, քանի որ հիմնական դերակատարությունը Սարսանգի ջրամբարն ուներ՝ որպես ոռոգման համակարգը սնուցող կառույց: ԱՀ հռչակումից հետո իրավիճակը փոխվեց, և «Սարսանգ ՀԷԿ»-ը դարձավ մեր հանրապետության միակ էլեկտրաէներգիա արտադրողը: Տարիների ընթացքում հանրապետության էլեկտրաէներգիայի սպառումը և պահանջարկն աճում էր, և ակնհայտ էր դառնում, որ բավարարվելով միայն Սարսանգի հիդրոէլեկտրակայանով հնարավոր չէ: Սակայն էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերը շարունակում էին մնալ թղթի վրա և զարգացում չէին ունենում: Միայն 2007 թ.-ին ԱՀ կառավարության մշակած ծրագրի շնորհիվ հնարավորություն ստեղծվեց նոր շունչ հաղորդել էլեկտրաէներգիայի արտադրության զարգացման գործին: 2009-2011 թթ. տեղի ունեցած բաժնետոմսերի երեք հրապարակային տեղաբաշխման արդյունքում հնարավորություն ունեցանք ավելացնել կանոնադրական կապիտալը երկու անգամ՝ 5 միլիարդ 100 միլիոն դրամից հասցնելով 10 միլիարդ 650 միլիոն դրամի»,- նշել է Վ. Բեգլարյանը:
Ընկերության տնօրենի խոսքով՝ 11 տարվա ընթացքում «Արցախ ՀԷԿ»-ի հաշվեկշռում «Սարսանգ ՀԷԿ»-ին միացել է ևս 7 փոքր հիդրոէլեկտրակայան, մասնավորապես՝ 2010 թ.-ին` «Թրղի-1»` 3 ՄՎտ, 2011 թ.-ին` «Թրղի-2»` 6 ՄՎտ, 2012 թ.-ին` «Մատաղիս 1» և «Մատաղիս 2»` ընդհանուր 7, 8 ՄՎտ, 2015 թ.-ին «Թրղի 3»` 5 ՄՎտ հզորությամբ:
«2018 թ.-ին մենք հնարավորություն ունեցանք շահագործման հանձնել ևս 2 հիդրոէլեկտրակայան՝ «Թրղի-4» 0.8 ՄՎտ և «Լև-1» 7 ՄՎտ հզորությամբ: Ընկերության կայանների թիվը 8-ն է, և ընդհանուր հզորությունը 50 ՄՎտ -ից աճել է մինչև 79.5 ՄՎտ՝ կազմելով 60 %: Տարեկան արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 120 %-ով: Եթե մինչև 2007 թ.-ը «Սարսանգ ՀԷԿ» ընկերությունն արտադրում էր 80-90 միլիոն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա, ապա 2019 թ.-ին մենք պլանավորել ենք և ակնկալում ենք, որ մեր արտադրանքի ծավալը կկազմի մոտ 220 միլիոն ԿՎտ/ժ: Այս տարիների ընթացքում ընկերությունը ստեղծել է թվով 140 աշխատատեղ: Եթե 2007 թ.-ին ունեինք 90 աշխատող, ապա այսօր այդ թիվը հասել է 230-ի: Ստեղծված աշխատատեղերի գերակշիռ մասը զբաղեցրել են մասնագետներ, որոնք իրենց հմտությունները և ունակությունները ձեռք են բերել հենց «Արցախ ՀԷԿ»-ում: Զգալիորեն աճել են նաև աշխատավարձերի չափերը: Եթե մինչև 2007 թ.-ը միջին աշխատավարձը կազմում էր 60 հազար դրամ, ապա ներկայումս այն հասել է 160 հազար դրամի: Այս բոլոր ձեռքբերումները մեզ հաջողվել է գրանցել նաև ընկերության աշխատակիցների և ներդրողների շնորհիվ, որոնք շարունակում են տարեցտարի ապացուցել իրենց բարձր մասնագիտական պատրաստվածությունը»,- ավելացրել է Վ. Բեգլարյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search