Մարոկկոյում կատվից կատաղությամբ վարակված բրիտանացի է մահացել:
Բրիտանացին մահացել է կատվի կծելու հետևանքով
Առողջապահության ծառայությունը հիշեցում է հրապարակել, որ արտասահման մեկնողները պետք է խուսափեն կենդանիների հետ շփումից այն երկրներում, որտեղ դրանք կարող են կատաղության վիրուսի կրող լինել:
Մեծ Բրիտանիայում ընտանի կամ վայրի կենդանիների մոտ կատաղություն չի նկատվել, սակայն վերջին 7-8 տարում հինգ բրիտանացի է մահացել՝ վարակվելով արտասահմանում գտվելու ժամանակահատվածում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այդ հիվանդությունը հանդիպում է ավելի քան 150 երկրում, մասնավորապես՝ Ասիայում և Աֆրիկայում, և ամեն օր հանգեցնում է տասնյակ հազարավոր մահերի: