Հնդկաստանի Ռաջաստան նահանգում բնակվող 95-ամյա տղամարդը վերջերս ապշեցրել է ընտանիքի անդամներին, որոնք պատրաստվում էին հուղարկավորել վերջինիս՝ կարծելով, թե մահացել է:
95-ամյա հնդիկ տղամարդը վերակենդանացել է իր հուղարկավորության ժամանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Oddity central-ը, տղամարդն վերակենդանացել է հուղարկավորությունից առաջ նրան լողացնելու արարողության ժամանակ: Նշվում է, որ բժիշկը նախապես արձանագրել էր նրա մահը:
Բուդ Ռամ անունով տարեց տղամարդը ուշագնաց է եղել շաբաթ կեսօրին՝ կրծքավանդակի ցավից գանգատվելուց հետո: Ընտանիքի անդամները բժիշկ են հրավիրել, որը 95-ամյա տղամարդուն զննելուց հետո արձանագրել է նրա մահը:
Նրա ընտանիքի անդամ տղամարդիկ, ինչպես նաև հարազատները սափրել են գլուխներն՝ ըստ ավանդույթի, և պատրաստվել հուղարկավորությանը՝ վերջին անգամ լողացնելով «հանգուցյալի» մարմինը: Տղամարդն ուշքի է եկել, երբ նրա վրա սառը ջուր են լցրել:
Ուշքի գալով նա վեր է կացել և սկսել զրուցել հարազատների հետ: Պատասխանելով բարեկամների հարցերին՝ տղամարդն ասել է, որ կրծքավանդակում ցավ է ունեցել, որից հետո որոշել է մի քիչ քնել: