Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ:
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Արցախի եւ Հայաստանի դիվանագիտական առաքելությունների սերտ փոխգործակցությունը՝ այն համարելով նախանշված ծրագրերի հաջող իրականացման անհրաժեշտ պայման: