Artsakhpress

Հասարակական

Քաղաքաշինության ոլորտում կապիտալ ներդրումները կկազմեն ավելի քան 18մլրդ դրամ՝ արձանագրելով աննախադեպ ցուցանիշ

Վերջերս ԱՀ Ազգային ժողովը հավանության է տվել քաղաքաշինության նախարարության կապիտալ ներդրումների պետական պատվերը 3մլրդ 300մլն դրամով ավելացնելուն առնչվող օրենքի նախագծին: Այդ գումարների հաշվին հնարավոր է լինելու ավարտել կիսատ մնացած մի շարք կարևոր ծրագրեր։

Քաղաքաշինության ոլորտում կապիտալ ներդրումները կկազմեն ավելի քան 18մլրդ դրամ՝ արձանագրելով աննախադեպ ցուցանիշ

Քաղաքաշինության ոլորտում կապիտալ ներդրումները կկազմեն ավելի քան 18մլրդ դրամ՝ արձանագրելով աննախադեպ ցուցանիշ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ քաղաքաշինության նախարարությունից՝ մանրամասնելով, որ ընթացիկ տարվա սկզբին Արցախի կառավարության որոշմամբ հաստատված կապիտալ ներդրումների պետական պատվերը կազմում էր 14մլրդ 200մլն դրամ: Տարվա ընթացքում ծրագիրը երկու անգամ փոփոխության է ենթարկվել` ավելացվելով նախ 500, ապա ևս 350 մլն դրամի չափով։ Եթե գումարենք նաև վերոնշյալ 3 մլրդ 300 մլն դրամը, ապա 2018 թվականի կապիտալ ներդրումները կկազմեն 18մլրդ 350 մլն դրամ: Սա աննախադեպ թիվ է. սկսած 2008թ.-ից՝ նման չափով կապիտալ ներդրումների ծրագիր չի նախատեսվել։ Այդ հատկացումներով կլուծվեն հանրապետությունում առկա հրատապ բազմաթիվ խնդիրներ:
 
Աղբյուրի հաղորդմամբ՝  3մլրդ 300մլն դրամ գումարն ուղղվելու է տարվա ընթացքում տարաժամկետ վճարման պայմանով բնական աղետների հետևանքով հասցված վնասների վերացմանը և շինարարության ոլորտում կատարվող այլ աշխատանքների դիմաց վճարումներին: Գումարի մեծ մասը` 2մլրդ 140մլն դրամ, բաժին է ընկնում ճանապարհների կառուցմանը, վերանորոգմանը, Ստեփանակերտի փողոցների բարեկարգմանը և առաջնագծում կատարված ինժեներական աշխատանքների ֆինանսավորմանը։
 
Շուրջ 160մլն դրամ գումար ուղղվելու է բնակավայրերի ջրամատակարարման աշխատանքների ֆինանսավորմանը: Մի քանի բնակավայրերում արդեն ընթանում են ջրային ցանցի կառուցման աշխատանքները: Դրանց թվում են Մարտունու շրջանի Վարանդա, Հերհեր, Ծովատեղ գյուղերը: Բոլորովին վերջերս Ֆրանսիայի հայրենակիցների համաֆինանսավորմամբ սկսվել է նոր ծրագիր, որի շրջանակներում Ասկերանի շրջանի Դաշուշեն, Քռասնի և Այգեստան գյուղերում ջրային ցանցի կառուցման աշխատանքներն են ընթացքում:
 
150մլն դրամ ուղղվելու է բնակարանաշինության ոլորտին: Առաջնահերթությունները կտրվեն սոցիալական խոցելի խավերին` բարելավելով նրանց բնակարանային պայմանները: Այս տարի ուժեղ քամու հետևանքով մեծ վնաս է հասցվել ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ այլ բնակավայրերի շենք-շինություններին, վնասվել են հիմնականում տանիքները։ Աղետի հետևանքով հասցված վնասը գրեթե վերացվել է: Դրա համար օգտագործվել են պահուստային միջոցներ, ինչպես նաև կապալառու կազմակերպությունների ռեսուրսները: 92մլն դրամ կտրամադրվի այդ աշխատանքների դիմաց գոյացած պարտավորությունների մարմանը։ 100 մլն դրամ կուղղվի հանրապետությունում բավականին պահանջված շինանյութերի տրամադրման ծրագրին: Այս տարի առաջին անգամ ճանապարհային սպասարկման գործում կներգրավվեն շրջվարչակազմերը: Վերոնշյալ գումարից 260մլն դրամ կտրվի շրջաններին` ճանապարհների բարեկարգման, սպասարկման, սանմաքրման, կանաչապատման, ջրամատակարարման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search