Artsakhpress

Տնտեսական

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Արցախի ՀՆԱ-ն աճել է 12,2 %-ով. ԱՀ ԱՎԾ նախագահը հանդես է եկել մամուլի ասուլիսով

2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամսիներին հանրապետությունում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 197.6 մլրդ դրամ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12, 2 %-ով:

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Արցախի ՀՆԱ-ն աճել է 12,2 %-ով. ԱՀ ԱՎԾ նախագահը հանդես է եկել մամուլի ասուլիսով

Հունվար-սեպտեմբեր  ամիսներին  Արցախի  ՀՆԱ-ն  աճել  է  12,2 %-ով.  ԱՀ  ԱՎԾ  նախագահը հանդես  է  եկել  մամուլի  ասուլիսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին, այսօր՝ նոյեմբերի  15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  ԱՀ  ազգային  վիճակագրական  ծառայության (ԱՎԾ) նախագահ   Մանուշ  Մինասյանը:
Նա  նշել  է, որ  2018  թվականի   հունվար-սեպտեմբեր  ամիսներին  ինդեքս-դեֆլյատորը  կազմել  է  101.1 %՝  նախորդ  տարվա՝  102.4%-ի  դիմաց:
«Այս տարվա   հունվար-սեպտեմբերին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն  ընթացիկ գներով  կազմել է 1342  դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1190 դրամի   դիմաց: Համախառն  ներքին  արդյունքում արձանագրված 12.2 % հավելաճի տեմպի 4.7 %-ն  ապահովել է հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը, 1.9 %-ն արտադրանքի հարկերը,   իսկ  0.9 %-ը պետական կառավարում և պաշտպանության  ոլորտը: Ընթացիկ  տարվա    նույն  ժամանակահատվածում  հանրապետությունում փաստացի գներով թողարկվել է 88.8 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք,  իրացվել է 88.9 մլրդ դրամի պատրաստի արտադրանք: Արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 132.5 %, ընդ որում՝  հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ցուցանիշը եղել  է 152.3%, մշակող արդյունաբերությունը՝ 108.6 %, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում՝ 115.9 %, ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում՝ 71.7 %»,- ավելացրել  է  Մ.  Մինասյանը:
Ոլորտի  պատասխանատուի   խոսքով՝   այս  տարվա  հունվար-սեպտեմբեր  ամիսներին   Ստեփանակերտ քաղաքի արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է ընդհանուր արդյունաբերական արտադրանքի 23.9 տոկոսը, իսկ շրջաններից ամենամեծ մասնաբաժինն ունի Մարտակերտի շրջանը` 62.7%:
«Արդյունաբերական կազմակերպությունների ընդհանուր քանակում գերակշռել են գերփոքր և փոքր կազմակերպությունները, որոնց տեսակարար կշիռները կազմել են  համապատասխանաբար` 70  և 24.7%: Հատկանշական է, որ 94.7 % կազմող գերփոքր և փոքր կազմակերպությունները թողարկել են արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի 19.3 տոկոսը, այն դեպքում, երբ կազմակերպությունների ընդհանուր թվաքանակում 5.3 % կազմող միջին և խոշոր կազմակերպություններին բաժին է ընկել արդյունաբերական արտադրանքի ամբողջ ծավալի 80.7 %-ը»,- մանրամասնել  է   Մ. Մինասյանը:
Ըստ  կառույցի  նախագահի՝   ընթացիկ  տարվա  ինն  ամիսներին   ԱՀ-ում  տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2017-ի   նույն  ժամանակահատվածի  համեմատ  կազմել    է` 110 %:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ես  հաղթանակած մարզիկի   իրավունքով  եմ  եկել  Արցախ. աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյան

ՀՕՊ զորքերն այսօր ի զորու են մոխրի վերածել հակառակորդի ցանկացած թռչող օբյեկտ. ՊՆ-ն ներկայացրել է C-300 համակարգը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

Քոչարյանին անհապաղ արձակելու պահանջով հանրահավաքային պայքար կսկսվի

Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ քվեարկեց 29/15 ընտրատեղամասում (տեսանյութ)

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել

Առաջիկա տասնամյակների ընթացքում Արցախը լիովին կհրաժարվի այլ էներգակիրներից. Արայիկ Հարությունյան

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում նրան ազատ արձակելու պահանջով

Սիսիանում մի խումբ զինծառայողներ են մնացել ձնահյուսի տակ. նրանցից մեկին գտնել չի հաջողվել. ՊՆ

Search