Artsakhpress

Տնտեսական

ԱՀ-ում խոզերի գլխաքանակն աճել է 28.8 %-ով. ԱՎԾ նախագահ

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ ԱՀ-ում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, խոզերի գլխաքանակն աճել է 28.8 %-ով, իսկ թռչուններինը՝ 3.1 %-ով:

ԱՀ-ում խոզերի գլխաքանակն աճել է 28.8 %-ով. ԱՎԾ նախագահ

ԱՀ-ում   խոզերի գլխաքանակն աճել է 28.8 %-ով. ԱՎԾ  նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  ԱՀ  ազգային  վիճակագրական  ծառայության  նախագահ   Մանուշ  Մինասյանը՝  նշելով   որ  2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ,  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 3.3 %-ով հանրապետությունում նվազել է  խոշոր  եղջերավոր, իսկ  12.9 %-ով  էլ՝  մանր  եղջերավոր  անասունների  գլխաքանակները:
«Ընթացիկ  տարվա  հունվար-սեպտեմբեր  ամիսներին հանրապետությունում սպանդի համար իրացվել է 7.7 հազար  տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, որը  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 2.5 %-ով: Հանրապետությունում  արտադրվել է 35.9 հազար  տոննա կաթ.այն  նվազել  է   1.8 %-ով: Արտադրվել  է նաև  38.5 մլն հատ ձու, որն աճել է 20.6 %-ով: Արատադրված 177 տոննա բուրդը նախորդ  տարվա  նույն  ժամանակահատվածի համեմատ  նվազել է   32.7 %-ով»,- մանրամասնել է  Մ.  Մինասյանը:
Նա  տեղեկացրել  է  նաև,  որ  գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2018 թվականի հունվար-սեպտեմբեր  ամիսներին   փաստացի գներով կազմել է 54.4 մլրդ դրամ, այդ թվում՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 54.4 մլրդ դրամ,  իսկ  ձկնորսությանը՝  0.004 մլրդ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, համադրելի գներով, նվազել է 1.2%-ով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին (տեսանյութ)

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը խոսք է ուղղել բանակի անձնակազմին

Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո

Արցախում թխված մոտ 3 մետր երկարությամբ ժենգյալով հացը գրանցվել է «Դյուցազնագրքում» (լուսանկարներ)

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Անդրանիկի Աբրահամյանի համառոտ կենսագրությունը

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում հայ երկրպագուն Մոնթեի պատկերով շապիկով ու Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հանդես է եկել նոր առաջարկով

Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված 4 զինծառայողն էլ խիստ հսկողության տակ են, 3-ի վիճակը կայուն ծանր է

Search