Artsakhpress

Հասարակական

ԱՀ ազգային վիճակագրական ծառայությունում կիրականացվեն մի շարք բարեփոխումներ

Մեր կառույցում նախատեսում ենք ներդնել ցուցանիշի հաշվարկման նոր մեթոդաբանություն, իրականացնել ցուցանիշների բազայի համալրում:

ԱՀ ազգային վիճակագրական ծառայությունում կիրականացվեն մի շարք բարեփոխումներ

ԱՀ   ազգային  վիճակագրական   ծառայությունում   կիրականացվեն  մի   շարք  բարեփոխումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս   մասին   այսօր   կայացած  մամլո  ասուլիսի   ժամանակ  ասել  է   ԱՀ  ազգային  վիճակագրական  ծառայության   նախագահ  Մանուշ  Մինասյանը՝  պատասխանելով «Արցախպրես»-ի  թղթակցի  այն  հարցին, թե  ինչ   բարեփոխումներ  են   նախատեսում   իրականացնել    իրենց  կառույցում:
«Ունենք   նաև  որոշ ցուցանիշներ, որոնք դեռևս չենք կարող հաշվարկել.   այս ուղղությամբ ևս պետք է աշխատենք: Մենք հիմնականում համագործակցում   ենք  հայաստանյան մեր գործընկերների հետ և  տարբեր  հարցերի   շուրջ  պարբերաբար քննարկումներ ենք իրականացնում: Փորձում ենք նաև որոշ հաշվետվությունների մասով ծրագրային ապահովում իրականացնել:  Կաշխատենք նաև  վարչական ռեգիստրի բարելաման ուղղությամբ՝  նպատակ ունենալով թեթևացնել ռեսպոնդենտների (վիճակագրական տվյալներ տրամադրողներ) վրա դրված բեռը (խոսքը վերաբերվում է հատկապես հարկային մարմնի հետ համագործակցությանը, որը ՀՀ-ում արդեն իրողություն է): Էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման պրակտիկայի ներդրման   մասով  բարելավման խնդիրներ էլ  ունենք, որոնք  պահանջում ենք  ֆինանսական  ռեսուրսներ: Անհրաժեշտ  է  նաև ստեղծել  կառույցի  պաշտոնական  նոր  կայք էջ, որն  էլ  ավելի   մատչելի      և  հավակնոտ  կդարձնի  կապը քաղաքացիների  հետ»,-տեղեկացրել  է Մ.  Մինասյանը: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հաստատել են. կգան դատարան

Search