Artsakhpress

Հասարակական

Ալեքսանդր Լապշինը ներկայացրել է Բելառուսի կողմից իրեն Ադրբեջանին արտահանձնելու որոշման ապօրինի լինելու նոր ապացույցներ

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը նոր ապացույցներ է ներկայացրել, համաձայն որոնց Բելառուսի իշխանություններից կողմից իրեն Ադրբեջանին արտահանձնելու որոշումն ապօրինի է եղել:

Ալեքսանդր Լապշինը ներկայացրել է Բելառուսի կողմից իրեն Ադրբեջանին արտահանձնելու որոշման ապօրինի լինելու նոր ապացույցներ

Ալեքսանդր Լապշինը ներկայացրել է Բելառուսի կողմից իրեն Ադրբեջանին արտահանձնելու որոշման ապօրինի լինելու նոր ապացույցներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյս մասին Լապշինը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Ալեքսանդր Լապշինը գրառման մեջ նախ հայտնում է, որ իրեն Ադրբեջանին արտահանձնելու գործում Բաքվի շահերը ներկայացնում էր Բելառուսի գլխավոր դատախազության միջազգային բաժնի դատախազ Մաքսիմ Գրիգորևը: «Նրա գործընկերներից մեկը՝ անոնիմության բացարձակ իրավունքով  ինձ գրել է, որ այն ժամանակ, երբ Բելառուսը զբաղված էր ինձ Ադրբեջանին արտահանձնելու գործով, Գրիգորևը հեռագիր է ուղարկել Բաքու, որում գրել է. «Ձեր մեղադրանքները պետական սահմանը խախտելու և տարածքային ամբողջականությունը խախտելու վերաբերյալ կոչերը չեն համապատասխանում Բելառուսի քրեական օրենսգրքին:  Ինչ-որ բան ավելացրեք, այդ դեպքում  ամեն ինչ օպերատիվ կերպով կանենք»,- գրել է Լապշինը:
Բլոգերը հայտնում է նաև, որ օրերս իր «Ֆեյսբուք»-ի էջին նամակ է գրել մի անձ, ով ներկայացել է որպես Սերգեյ Գրիգորև և ներողություն խնդրել իրենից: «Երկու տարի է անցել և ահա նա ինձ գրում  մի  կնոջ ֆեյսբուքյան հաշվից ու ներողություն խնդրում: Նա գրել է, որ պարզապես հրամաններ է կատարել, իսկ Ադրբեջանը իր համար նույնքան  նողկալի է, որքան մեզանից շատերի համար: Առաջին պահին ես որոշեցի, որ դա կատակ է: Նա ինձ գրեց, որ իր մոտ փաստաթուղթ կա, որը ես ու իմ փաստաբանները մեկ տարի փնտրում էինք ու այդպես էլ չգտանք: Ես կարծում էի, որ նա փող է ուզում, բայց նա անմիջապես այդ փաստաթուղթը ուղարկեց ինձ՝ «Ֆեյսբուք»-ի միջոցով:  Գտնել այդպիսի կոմպրոմատ Բելառուսի դեմ (ես Բելառուսի դեմ բողոք եմ ներկայացրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի Ժնևի գրասենյակ՝ արտահանձնման կանոնների խախտման համար) նույնիսկ ես չէի կարողանա, քանի որ դրա համար ինձ անհրաժեշտ կլիներ հասանելիություն ունենալ գլխավոր դատախազության արխիվներին»,- գրել է Լապշինը:
Նա մանրամասնել է, որ խոսքը լրացուցիչ պաշտպանության վերաբերյալ իր հայտարարության մասին է, որը ներկայացվել  է 2017թ. փետրվարի 3-ին, որին Բելառուսի իշխանությունները պարտավոր էին արձագանքել 15 օրվա ընթացքում՝ համաձայն օրենքի: «Սակայն այն ժամանակ նրանք հայտարարեցին, որ ես երբեք այդպիսի հայտարարություն չեմ ներկայացրել: Եվ ահա Մաքսիմ Գրիգորևը ինձ այդ փաստաթուղթն ուղարկում է»,- գրել է Լապշինը:
Նա  «Ֆեյսբուք»-ի  իր էջում տեղադրել է Բելառուսի ներքին գործերի նախարարության քաղաքացիության և միգրացիայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Բեգունի՝ 2017թ. փետրվարի 8-ին արած հայտարարության հղումը, որում վերջինս նշում է, որ Ալեքսանդր Լապշինը լրացուցիչ պաշտպանություն հատկացնելու վերաբերյալ հայց չի ներկայացրել: Դրանց կից բլոգերը ներկայացրել է նաև իր հայտարարության փաստաթղթի լուսանկարը, որը իրեն ուղարկել է որպես Մաքսիմ Գրիգորև ներկայացած անձը: 
«Անկասկած, այս փաստաթուղթն արդեն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի Ժնևի գրասենյակ և կցվել է իմ բողոքին: Այսպիսով, աստիճանաբար ի հայտ է գալիս իմ արտահանձնման գործում Բաքվի և Մինսկի միջև կոռուպցիոն կապը: Ենթադրում եմ, որ այս պատմության վերջակետը կդնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և Նյու Յորքում Բրուքլինի դաշնային դատարանը, որտեղ ևս իմ կողմից Ադրբեջանի դեմ բողոքներ են ուղարկվել, որոնց կցվել են նաև բոլոր այդ նամակները՝ որպես վկայություն»,- եզրափակել է Լապշինը:
 
 

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search