Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Աբել Մագերամովը երկրի նախագահի որոշմամբ հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
Բաքվի պետական համալսարանի ռեկտորը հեռացվել է հարբած վիճակում ծեծկռտուք կազմակերպելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, Haqqin.az–ը հայտնում է, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Աբել Մագերամովը պատգամավոր Սիյավուշ Նովրուզովի հետ միասին հարբած վիճակում վիճաբանություն են կազմակերպել Մադրիդի հյուրանոցներից մեկում, որտեղ համաժողովի էին մասնակցում: