Artsakhpress

Հասարակական

Ցուկերբերգը մենեջերներին արգելել է Facebook-ի գրասենյակում Apple-ի սմարթֆոններ օգտագործել

Facebook-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը արգելել է մենեջերներին ընկերության գրասենյակում Apple սմարթֆոններ օգտագործել՝ պարտավորեցնելով դրանք օգտագործել Android համակարգով:

Ցուկերբերգը մենեջերներին արգելել է Facebook-ի գրասենյակում Apple-ի սմարթֆոններ օգտագործել

Ցուկերբերգը մենեջերներին արգելել է Facebook-ի գրասենյակում Apple-ի սմարթֆոններ օգտագործել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, հաղորդում է ՌԲԿ-ն` հղում անելով The New York Times-ին:
Ըստ հրատարակության, այսպիսով Ցուկերբերգը պատասխանել է Apple-ի գլխավոր ղեկավար Թիմ Քուկի՝ Facebook-ի օգտատերերի տվյալների օգտագործման քաղաքականության մասին քննադատությանը:
«Մենք չենք պատրաստվում ձեր անձնական կյանքը վաճառել, մեզ համար դա մարդու եւ քաղաքացու իրավունքներից մեկն է», —մարտին MSNBC-ին տված հարցազրույցում ասել էր Քուկը:
Apple-ի ղեկավարի հայտարարությունը հնչել էր Facebook-ի եւ Cambridge Analytice բրիտանական ընկերության հետ սկանդալի ֆոնին, որը ստացել էր սոցցանցերի ավելի քան 80 մլն օգտատերերի տվյալները:
Ընկերությանը մեղադրել են Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հետ համագործակցելու եւ 2016 թ. նախագահական մրցավազքում քաղաքական նախասիրությունները գնահատելու նպատակով օգտատերերի տվյալները հավաքելու մեջ:
Մայիսին Cambridge Analytica-ն հայտարարել էր սնանկության մասին եւ փակվել, իսկ  Ցուկերբերգը խոստովանել էր սխալը`նշելով, որ ընկերությունը պատրաստ չէ արտահոսքի:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին (տեսանյութ)

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը խոսք է ուղղել բանակի անձնակազմին

Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո

Արցախում թխված մոտ 3 մետր երկարությամբ ժենգյալով հացը գրանցվել է «Դյուցազնագրքում» (լուսանկարներ)

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում հայ երկրպագուն Մոնթեի պատկերով շապիկով ու Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Անդրանիկի Աբրահամյանի համառոտ կենսագրությունը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հանդես է եկել նոր առաջարկով

Search