Artsakhpress

Միջազգային

Գյանջայում ահաբեկչական գործողությունների համար ձերբակալվել է 60-ից ավել մարդ․ Մադաթ Գուլիև

Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում 2018թ․ ամռանը սկսած «ահաբեկչական գործողությունների» համար ձերբակալվել է ավելի քան 60 մարդ, իսկ 5-ը չեզոքացվել է զինված դիմադրություն ցույց տալու ժամանակ։

Գյանջայում ահաբեկչական գործողությունների համար ձերբակալվել է 60-ից ավել մարդ․ Մադաթ Գուլիև

Գյանջայում ահաբեկչական գործողությունների համար ձերբակալվել է 60-ից ավել մարդ․ Մադաթ Գուլիև

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին նոյեմբերի 14-ին Բիշքեկում կայացած թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների կոնֆերանսի 21–րդ նստաշրջանի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Մադաթ Գուլիևը, razm.info -ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Գուլիևը նշել է, որ «ահաբեկիչները» ավելի ակտիվացել են այս տարվա հունիսից։ Ըստ նրա՝ այս մարդիկ «ծայրահեղ իսլամիստական» խմբի անդամներ են։

Հիշեցնենք, որ հուլիսի 3–ին Գյանջայում մի քանի զինված անձինք մահափորձ էին իրականացրել Գյանջայի քաղաքապետի վրա։ Այս գործով ձերբակալվեց Ռուսաստանի քաղաքացի Յունիս Սաֆարովը, որին Ադրբեջանը կրկին ներկայացնում էր որպես ծայրահեղ իսլամիստական խմբի անդամ։ Մեկ շաբաթ անց, ի պաշտպանություն Յունիս Սաֆարովի Գյանջայում մոտ 200-300 հոգի ցույցեր արեցին, որոնց ժամանակ ծեծելով սպանեցին երկու փոխոստիկանապետի։ Ցույցերի մասնակիցները ևս ներկայացվել էին որպես ծայրահեղ իսլամիստական խմբի անդամներ։

Ավելի ուշ՝ ահաբեկչական գործողությունների մեղադրանքով եղան մի շարք ձերբակալություններ և սպանություններ։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ես  հաղթանակած մարզիկի   իրավունքով  եմ  եկել  Արցախ. աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյան

ՀՕՊ զորքերն այսօր ի զորու են մոխրի վերածել հակառակորդի ցանկացած թռչող օբյեկտ. ՊՆ-ն ներկայացրել է C-300 համակարգը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

Քոչարյանին անհապաղ արձակելու պահանջով հանրահավաքային պայքար կսկսվի

Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ քվեարկեց 29/15 ընտրատեղամասում (տեսանյութ)

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել

Առաջիկա տասնամյակների ընթացքում Արցախը լիովին կհրաժարվի այլ էներգակիրներից. Արայիկ Հարությունյան

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում նրան ազատ արձակելու պահանջով

Սիսիանում մի խումբ զինծառայողներ են մնացել ձնահյուսի տակ. նրանցից մեկին գտնել չի հաջողվել. ՊՆ

Search