Artsakhpress

Հասարակական

Համահայկական ուժերով Հայաստանը կարող ենք դարձնել մեր երազանքների երկիրը. Հայկակ Արշամյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հեռախոսամարաթոն-2018»-ը մեկնարկել է նաև Ֆրանսիայում. այն շարունակվելու է մինչև նոյեմբերի 18-ը:

Համահայկական ուժերով Հայաստանը կարող ենք դարձնել մեր երազանքների երկիրը. Հայկակ Արշամյան

Համահայկական ուժերով Հայաստանը կարող ենք դարձնել մեր երազանքների երկիրը. Հայկակ Արշամյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից՝ մանրամասնելով, որ «Ֆոնեթոն-2018»-ին մասնակցելու էր մեկնել նաև Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Հեռախոսամարաթոնի մեկնարկը ազդարարելու համար Փարիզում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆրանսիական AYP ռադիոկայանի «Հայաստանն այսօր» հաղորդաշարի եթերում Հայկակ Արշամյանն ասել է, որ համահայկական ուժերով Հայաստանը կարող ենք դարձնել մեր երազանքների երկիրը:
Հիմնադրամի տնօրենը ֆրանսահայ ունկնդիրներին հայտնել է, որ շուտով կավարտվեն Հիմնադրամում անցկացվող ստուգումները: Ըստ նախնական տվյալների՝ Հիմնադրամի գումարների կորուստ չի եղել:
«Հիմնադրամը շարունակում է  գործել թափանցիկ: Նվիրաբերված յուրաքանչյուր ցենտ ուղղվելու է իր նպատակին», - շեշտել է Հայկակ Արշամյանը:
Ինչ վերաբերում է Համահայկական հիմնադրամի հետագա ծրագրերին՝ Հայկակ Արշամյանն ասել է, որ Հիմնադրամը չպետք է կենտրոնանա միայն բուն շինարարության վրա: «Իհարկե, շատ կարևոր է ենթակառուցվածքների զարգացումը: Սակայն, ես ցանկանում եմ, որ Հիմնադրամը նաև բովանդակային ծրագրեր իրականացնի: Մենք պետք է Հայաստանը դարձնենք միտք արտադրող երկիր: Պետք է զարկ տանք Հիմնադրամի միջոցով ինովացիոն նոր բարձր տեխնոլոգիաներին, մենք պետք է զարկ տանք երկրի մշակույթի ու արվեստների զարգացմանը: Նաև մենք Հայաստանը Հիմնադրամի միջոցով պետք է դարձնենք կանաչ էներգիայի երկիր», - նշել է Հայկակ Արշամյանը:
Հիմնադրամի գործադիր տնօրենը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ յուրահատուկ ցանցապետություն աշխարհում: Դրա համար կա Սփյուռքը, անհարժեշտ է միայն ամրացնել  կապերը: «Մենք մի օր այն օրվան պետք է հասնենք, որ աշխարհում ասելով Հայաստան, հասկանան որակի բրենդ: Ես ուզում եմ՝ դա իրականություն դառնա Հիմնադրամի շնորհիվ, - ընդգծել է Հայկակ Արշամյանը, -  «այստեղ միայն գումարի խնդիրը չէ, կարևոր է Սփյուռքի ներգրավածությունը պետության կայացման գործում: Ինձ համար կարևոր չէ՝ ինչքան գումար է նվիրաբերվում, կարևոր է՝ քանի մարդ է մասնակցում համահայկական դրամահավաքին: Պետք է Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ մեծացնենք հայրենիքի նկատամամբ սեփականության զգացումը, և դա պետք է լինի շատ իրական ու գործնական»:  
Նշենք, որ ռադիոհաղորդման ձայնագրությունն ամբողջությամբ  ցանկացողները կարող են լսել  այստեղ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search